Սվետլանա Մադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մադոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սվետլանա Մադոյան
Ծնվել էփետրվարի 6, 1939(1939-02-06) (85 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1964)
Մասնագիտությունսրտաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1998)
ԱշխատավայրՍրտաբանության ինստիտուտ

Սվետլանա Խաչատուրի Մադոյան (փետրվարի 6, 1939(1939-02-06), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2001):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվետլանա Մադոյանը ծնվել է 1939 թվականի փետրվարի 6-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1965-1996 թվականներին աշխատել է Երևանի սրտաբանության ինստիտուտում, 1998 թվականից եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի ներքին հիվանդությունների դասընթացի և գիտական հետազոտությունների ղեկավար[1]։

Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային համակարգի ախտաբանության, ժառանգականության, ժամանակակենսաբանության, ժամանակաբժշկության և ժամանակասրտաբանության հարցերին[1]։

Համահեղինակ է «Ժամանակակենսաբանության և ժամանակաբժշկության նվաճումները» (ռուսերեն և անգլերեն, 2002) գրքի[1]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ սրտաբանների, թերապևտների, ժամանակակենսաբանների ընկերության նախագահության անդամ (1978 թվականից)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Изучение хроноструктуры сердечно-сосудистой системы разными методологическими подходами [Текст]: автореф. дис... д-ра мед. наук: 14.00.10; 14.00.04 / Мадоян Светлана Хачатуровна; Государственный медицинский ун-т им. М. Гераци. - Ереван, 1998. - 29 с.[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 11։
  2. «Каталоги - НБУВ Національна бібліотека України імені В. І. Вернадського». www.irbis-nbuv.gov.ua. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.