Սվանեթական աղ(Ջիմ Շվանտե (սվ.), Соль Сванетии, მარილი სვანეთს), ազգագրական համր ֆիլմ (1930 թիվ)։ Ֆիլմի ռեժիսորն է Միխայիլ Կալատոզովը (Կալատոզիշվիլի), որի ամենահայտնի ֆիլմն է բազմաթիվ մրցանակներ շահած՝ «Թռչում են կռունկները» (Летят журавли) գեղարվեստական ֆիլմը։ Մեծ համբավ ստացած ազգագրական Ֆիլմում նկարագրվում է Ուշգուլի համայնքի (Վրաստան) սվան բնակչության կենցաղը մինչև այն ժամանակաշրջանը, երբ Խորհրդային իշխանությունների ջանքերով բնակավայրերը միմյանց կապող ճանապարհներ են կառուցում։ «Սվանեթական աղ» ֆիլմը Միխայիլ Կալատոզովը մոնտաժել է իր երկու տարբեր ֆիլմերից, որից մեկը՝ «Կույրը», նկարահանվում էր որպես գեղարվեստական ֆիլմ, ուստի «Սվանեթական աղ» ֆիլմում կան նաև բեմադրված տեսարաններ։ Ֆիլմը դարձել է տարբեր քննարկումների առիթ՝ թե՛ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու առումով, թե՛ նոր կինոլեզու ստեղծելու տեսանկյունից[3]։ Ֆիլմի տևողությունը մոտ 50 րոպե է։