Սվալբարդի եկեղեցի
Սվալբարդի եկեղեցի
| |
նորվ.՝ Svalbard kirke | |
---|---|
Տեղադրություն | Լոնգյիր, Շպիցբերգեն |
Երկիր | Նորվեգիա |
Կրոնադավանանք | Լյութերականություն |
Կայք | http://www.svalbardkirke.no |
Ակտիվ է | 1958թ.-ի օգոստոսի 24 |
Շինանյութ | փայտ |
78°13′11″ հս․ լ. 15°37′10″ ավ. ե.HGЯO |
Սվալբարդի եկեղեցի (նորվ.՝ Svalbard kirke), լյութերական եկեղեցի Նորվեգիայի Շպիցբերգեն լեռնավահանի Լոնգյիր բնակավայրում։ Եկեղեցին պատկանում է լյութերական նորվեգական պատրիարքության Հյուսիսային Հոլգլանդի թեմին և հանդիսանում է աշխարհի ամենահյուսիսային լյութերական եկեղեցին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվալբարդի ժամանակակից եկեղեցին կառուցվել է 1957 թվականին։ 1958 թվականի օգոստոսի 24-ին տեղի է ունեցել եկեղեցու օծումը, որը կատարել է եպիսկոպոս Ալֆ Վիիգ։ Մինչ նոր եկեղեցու կառուցումը Լոնգյիրում եղել է մեկ այլ եկեղեցի, որը կառուցվել է 1921թ.-ին։ Այն ավերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նոր եկեղեցին 2004թ.-ին վերանորոգվել է՝ միացվելով բնակավայրի կենտրոնական ջեռուցման համակարգին[2]։
Սվալբարդի եկեղեցուց Շպիցբերգենում է գտնվում Բարենցբուրգի ռուսական ուղղափառ եկեղեցի։ Հորնսուն գիտահետազոտական կայանում կա նաև լեհական կաթոլիկ եկեղեցու 10 հոգանոց համայնք, որը չունի սեփական եկեղեցի և հոգևորական։ Սվալբարդի եկեղեցու հոգևոր հովիվը այցելում է լյութերական այլ համայնքներ, այդ թվում՝ լեհական և հոգևոր ծառայություն մատուցում։ Նա համագործակցում է կաթոլիկ և ռուսական ուղղափառ եկեղեցիների հետ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Հին եկեղեցին, Լոնգյիր, 1925թ.
-
Սվալբարդի եկեղեցին Լոնգյիրում
-
Սվալբարդի եկեղեցու ներքին հարդարանքը
-
Եկեղեցու ընդհանուր տեսքը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք (նորվ.)