Սպիտակ ցուցակ (ֆիլմ)
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | դրամա, դետեկտիվ և հոգեբանական թրիլեր |
Թվական | 2022 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալիսա Խազանովա |
Պրոդյուսեր | Արտյոմ Վասիլև, Իգոր Միշին, Ալիսա Խազանովա և Ռոման Վոլոբուև |
Սցենարի հեղինակ | Ռոման Վոլոբուև և Ալիսա Խազանովա |
Դերակատարներ | Ալեքսեյ Սերեբրյակով |
Երաժշտություն | Իգոր Վդովին |
Տևողություն | 120 րոպե |
«Սպիտակ ցուցակ» (ռուս.՝ «Белый список»), 2023 թվականի ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալիսա Խազանովան։ Ֆիլմի ռուսական պրեմիերան տեղի է ունեցել 2023 թվականի հունիսին «Пример интонации» փառատոնում։ Ֆիլմի թողարկումը ռուսական վարձույթում տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 23-ին[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվական[3]։ Պոդոլսկում դեռահաս աղջկա ինքնասպանությունից մի քանի ամիս անց մամուլում աղմկահարույց հոդված է հայտնվում։ Հեղինակը կարծում է, որ աշակերտուհու մահվան մեջ ներգրավված են այսպես կոչված մահվան խմբերը։
Ինքնասպանությունը հետաքննելու են Մոսկվայի քննչական կոմիտեի երկու քննիչներ՝ Լազարևը եւ Կորոտկովը։ Հետաքննությունը ձգձգվում է 4 տարով և ամբողջությամբ փոխում հերոսների կյանքը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսեյ Սերեբրյակով – Կորոտկով[4]
- Վլադիմիր Ավերյանով – Լազարև
- Եվգենիա Կրեգժդե – Մելնիկովա
- Վիկտորյա Միրոշնիչենկո –Սոլովյովա
- Իրաիդա Կրասնոպոլսկայա – Իստոմինա
- Անաստասիա Կրասովսկայա – Լիտովչենկո
- Ալեքսեյ Ռոզին
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոման Վոլոբուևը սցենարի վրա սկսել է աշխատել 2016 թվականին՝ «Նովայա գազետա»-ում դեռահասների ինքնասպանությունների մասին աղմկահարույց հոդվածի հրապարակումից անմիջապես հետո[5]։
Նկարահանումները տեղի են ունեցել 2021 թվականի ամռանը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Պոդոլսկում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Алиса Хазанова сняла триллер «Белый список» про «группы смерти» среди школьников».
- ↑ ««Отсутствие диалога между поколениями в прямом смысле слова убивает»». Коммерсантъ (ռուսերեն). 2023 թ․ մայիսի 26. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Рецензия на фильм «Белый список» — триллер Алисы Хазановой по сценарию Романа Волобуева». film.ru (ռուսերեն). 2023 թ․ հունիսի 7. Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Macnab, Geoffrey. «Russian indie production outfit MetraFilms ramps up slate». Screen (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Рецензия на фильм «Белый список»: Кто виноват?». intermedia.ru (ռուսերեն). 2023 թ․ հունիսի 7. Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Закончились съёмки фильма Алисы Хазановой «Белый список» с Алексеем Серебряковым в главной роли». kinometro.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|