Jump to content

Սպիտակ գերեզման Ռոուզ Հոլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ գերեզման Ռոուզ Հոլում
անգլ.՝ Rose Hall
Տեսակթանգարան
Երկիր Ճամայկա
ՎայրՄոնթեգո Բեյ
Կայքrosehall.com
Քարտեզ
Քարտեզ

Սպիտակ գերեզման Ռոուզ Հոլում (անգլ.՝ Rose Hall), լեգենդար վայր Ռոուզ Հոլ առանձնատանը, որը գտնվում է Ճամայկայում, Մոնտեգո-Բեյում, կապված է Սպիտակ վհուկի լեգենդի հետ։

Ռոուզ Հոլ առանձնատունը

Լեգենդի համաձայն «Էննի Պալմերի» հոգին հետապնդում էր Մոնտեգո-Բեյի մոտ գտնվող «Պալմիրա» պլանտացիայի բնակիչներին։ Ըստ լեգենդի Էննի Պալմերը ծնվել է Հայիթիում, նրա մայրն անգլիացի էր, իսկ հայրը` իռլանդացի։ Էննը իր կյանքի մեծ մասն անց է կացրել Հայիթիում։ Երբ նրա ծնողները դեղին տենդից մահացան, նրա դաստիարակությամբ սկսեց զբաղվել դայակը, որը նրան դասավանդում էր վուդուի օրենքները։ Այնուհետև Էննին տեղափոխվեց Ճամայկա և ամուսնացավ Ջոն Պալմերի` Ռոուզ Հոլի սեփականատիրոջ հետ։ Լեգենդի համաձայն նա սպանեց իր ամուսնուն և հետագայում նաև իր մյուս երկու ամուսիններին և պլանտացիաներում աշխատող բազմաթիվ ստրուկների, մինչև որ ինքն էլ սպանվեց Տակու անունով ստրուկի կողմից։

Ջոն Նեշը լեգենդի մոտիվներով երգ է գրել, որն անվանել է «Բալլադ Էննի Պալմերի մասին»[1]։

2007 թվականին Բենիամին Ռեդֆորդը ուսումնասիրեց լեգենդը և եկավ այն եզրահանգման, որ Էննի Պալմերը մտացածին կերպար է և ստեղծվել է կղզում հայտնի Հերբերտ դե Լիսերի 1929 թվականին հրատարակած «Սպիատակ վհուկը Ռոուզ Հոլից» վեպի մոտիվներով[2][3][4]։ Միգուցե Էննի Պալմերը իրականում գոյություն է ունեցել, բայց դատելով ամեն ինչից նա սադիզմի և դաժանության հակում չի ունեցել։ Լրագրող Պոլի Թոմասը գրում է, որ Էննի Պալմերի անունը հնարավոր է շփոթում էին Ռոզա Պալմերի` Ռոուզ Հոլի իսկական տիրուհու անվան հետ, որն ունեցել է 4 ամուսին, բայց հայտնի էր իր բարեգործությամբ[5]։

Ռոուզ Հոլլը առանձնատուն է, որը կառուցվել է 1770-ական թվականներին, վերականգնվել է 1960-ական թվականներին։ Այն զարդարված է մետաքսե պաստառներով, ջահերով, կահավորված է եվրոպական անտիկվարիատով։ Այժմ այն պատկանում է նախկինում Միսս Աշխարհ ԱՄՆ Միշել Ռոլինզին։

Հռչակավոր մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ghost Adventures (ԱՄՆ) վավերագրական հեռուստասերիալում դրվագ Ռոուզ Հոլի մասին[6]։
  • Ռոուզ Հոլը հանդիսանում է Դիանա Գեբլդոնի հայտնի «Ճամփորդուհին» վեպի վայրերից մեկը։
  • 1969 թվականին Coven ռոք-խումբը իր առաջին «Witchcraft Destroys Minds & Reaps Souls» ալբոմում ձայնագրել է «The White Witch of Rose Hall» երգը։
  • Ռոուզ Հոլը «Ամերիկյան թոփ մոդել» շոուի 12-րդ սեզոնի վայր։
  • Scariest Places on Earth (ԱՄՆ) հեռուստասերիալի երկրորդ սեզոնի 3-րդ դրվագը` «Սպիտակ վհուկը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Johnny Cash; Don Cusic (2004 թ․ օգոստոսի 25). Johnny Cash: The Songs. Da Capo Press. էջեր 226–. ISBN 978-1-56025-629-8. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.(չաշխատող հղում)
  2. Radford, Benjamin (2008 թ․ սեպտեմբեր), «The White Witch of Rose Hall», Fortean Times, no. 239, ISSN 0308-5899
  3. Jim Stefko, «The White Witch of Rose Hall», Suite101.com (site blocked)
  4. «Heeding (Or Ignoring) Skeptical Investigation». Center for Inquiry. 2011 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. Polly Thomas (2010 թ․ օգոստոսի 2). The Rough Guide to Jamaica. Penguin. էջեր 185–. ISBN 978-1-4053-8205-2. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  6. «Rose Hall : Ghost Adventures». Travel Channel. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]