Սպարտակ Ղամբարով
Ծնվել է | հուլիսի 27, 1944 (80 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1967) |
Մասնագիտություն | իմունաբան |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1981) |
Աշխատավայր | Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Սպարտակ Սեմյոնի Ղամբարով (հուլիսի 27, 1944, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իմունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1990): ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս (2001): ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս (2001): Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։ ՀՀ գլխավոր ալերգոլոգ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպարտակ Ղամբարովը ծնվել է 1944 թվականի հուլիսի 27-ին, Թբիլիսիում։ 1967 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1967-1980 թվականներին աշխատել է Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության (օրգանների և հուսվածքների փոխպատվաստման լաբորատորիա, կրտսեր գիտաշխատող, իմունաբանական խմբի ղեկավար), 1980-2002 թվականներին՝ ՀՀ Վիրաբուժության ինստիտուտներում, միաժամանակ, 1991 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական իմունաբանության և ալերգաբանության ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ նաև Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկայի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են իմունաբանության կարգավորման մեխանիզմներին, նյարդաներզատական և իմունային համակարգերի փոխազդեցությանը, բնականոն և ախտաբանական պայմաններում լիմֆոցիտների իոնափոխադրման համակարգերին[3]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականին պաշտպանել է «Իմունային համակարգում թիմուսկախյալ լինֆոցիտների կարգավորիչ ֆունկցիան» թեմայով թեկնածուական թեզը, 1981 թվականին՝ «T և B-սուպրեսորների ինդուկցիայի և ակտիվության կարգավորման բջջային մեխանիզմները» թեմայով դոկտորականը։ 1995 թվականին Ղամբարովին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում`ալերգոլոգիա և իմունոլոգիա մասնագիտությամբ։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալերգաբանների և իմունաբանների ԱՊՀ երկրների ընկերության անդամ (2001)։
- Եվրոպական ակադեմիայի անդամ (2001)։
- ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
- ՌԴ բժշկա-տեխնիկակական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ
- ԵՊԲՀ Գիտական խորհրդի անդամ
- ԵՊԲՀ «Թերապիա» մասնագիտական խորհրդի անդամ
- ԵՊԲՀ Գիտակորդինացիոն խորհրդի անդամ
- ԱՊՀ ալերգոլոգների և կլինիկական իմունոլոգների կազմակերպության կառավարման անդամ
- Ալերգիայի համաշխարհային կազմակերպություն (WAO) անդամ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ գլխավոր ալերգոլոգ
- Երևան քաղաքի գլխավոր ալերգոլոգ
- ԵՊԲՀ Հոբելյանական «Ոսկե կրծքանշան»՝ համալսարանին անգնահատելի աջակցություն ցուցաբերած և կրթության, գիտության, բժշկության բնագավառներում անբասիր գործունեության համար, 2005, 2010
- Երևանի քաղաքապետարանի պատվոգիր «Բարձրակարգ մասնագիտական ծառայությունների մատուցման և բարեխիղճ աշխատանքի համար», 2005
- «Մուխաձե» կրծքանշան, Վրաստան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «ГАМБАРОВ СПАРТАК СЕМЕНОВИЧ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Media, Noev Kovcheg. «Про аллергию - Спартак Гамбаров». noev-kovcheg.ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.