Տելեկինեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սպիրիտիկ լուսանկարի» ֆրանսիացի վարպետ Է․ Բուգեն (1840-1901) ցուցադրում է հոգեկինեզի հնարավորությունները իր՝ 1875 թվականի «Ֆլյուիդների ազդեցությունը» ֆոտոկեղծման մեջ։

Տելեկինեզ կամ Փսիխոկինեզ (հոգի, սիրտ, շնչառություն), տերմին, որը հոգեբանության մեջ ընդունված է որպես մարդու կարողությունները միայն մտքի կիրառությամբ ֆիզիկական մարմինների վրա ազդելու հատկություն։ Տելեկինեզ տերմինը առաջին անգամ օգտագործել է 1890 թվականին ռուս հետազոտող Ա. Ն. Ակսակոբը, ով զբաղվում էր ոչ նորմալ երևույթների ուսումնասիրությամբ[1][2]։ «Փսիխոկինեզ» տերմինի հեղինակը ամերիկացի հեղինակ և հրատարակող Հենրի Հոլտն է, տերմինը լայն ճանաչում գտավ ամերիկյան պարահոգեբան Ջ. Ռայնի գործածումից հետո՝ 1934 թվականին։ Այն նաև գործածվում է որպես «հեռավոր ազդեցություն», «հեռավոր ազդեցությունը մտքով», «ուղիղ գիտակցված ազդեցություն», «միտք, իր կառավարող»։ Տերմինը տելե և պսխիկինեզը ընդունված են որպես հոմանիշներ, սակայն փսիխոկինեզը ավելի ընդհանուր տերմին է, միացնում է բոլոր (մակրո, և միկրո) երևույթները, այս կամ այն կերպ կապված է մարմնի վրա մտքի ազդեցությանը, ավելի ընդգրկուն է իմաստային առումով։ Տելեկինեզ, պիրո և կրիոկինեզ, աերո և գիդրոկինեզ, բիոբժշկություն, տելեպարտացիա, «մտքագիտություն»։ Ֆիզիկոս Էրիկ Դեյվսը տելեկինեզը նկարագրում է, որպես «փսիխոկենեզի հատուկ դեպք»։ Տելեկինեզի գոյության կողմնակիցները պնդում են, որ այդ երևույթը հայտնի է հին ժամանակներից և հիշվում է Աստվածաշնչում, մասնավորապես՝ Գործք Առաքելոցում[3], պսիխոկինեզի էլեմենտներն այնուհանդերձ կարող էին լինել անեծք, կախարդանք, եղանակի գուշակություն, «աչքով տալ»։

Ենթադրվում է, որ փսիխոկինեզի մասսայական դեպքեր են նաև հոգեկանչական սեանսները, երբ մեդիումների ներկայության դեպքում մարդիկ հետևվում են լեոիտացիայի և դեմատիրիզացիայի երևույթին։ 19-րդ դարում հայտնվում էին այսպես կոչված լիցքավորված մեդիումներ (անգլ.՝ electric people), որոնք, եթե հավատանք վկաներին, ստիպում էին մետաղական պարագաներին կպչել կաշվին, իսկ հայացքի ուժգնությունից գդալները ծռվում էին և այլն։ 20-րդ դարի սկզբին մեծ հայտնություն էր մեդիում Ռուդի Շնայդերը, ով ականատեսների կողմից ընկալվում էր որպես առանձնահատուկ շնորհներով օժտված մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Telekinesis». www.etymonline.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  2. «Basic terms of parapsychology». www.parapsychology.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.
  3. Acts: 16:19-40

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]