Ստուկկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրիերի կաթոլիկ տաճարի առաստաղը

Ստուկկո (իտալ.՝ stucco), արհեստական մարմար, պատերի և ճարտարապետական մանրամասերի հարդարման նյութ։ Պատրաստում են այրած և մանրացված գիպսի, շիբի և սոսնձի խառնուրդից, երբեմն ավելացնելով մարմարի փոշի։ Օգտագործում են խմորի տեսքով, բազմաթիվ անգամ հղկում մինչև հայելային փայլը։ Ստուկկոն հայտնի էր դեռևս Հին Եգիպտոսում, լայնորեն կիրառվել է Հին Հռոմի, նաև Վերածննդի ու նոր շրջանի արվեստում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 162
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստուկկո» հոդվածին։