Մյուրից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյուրից
գերմ.՝ Müritz

'
53°15′00″ հս․. լ. 12°24′36″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Գերմանիա Գերմանիա
Երկիր Գերմանիա
Վարչատարածքային բաժանում Մակլենբուրգ
Տեսակ սառցադաշտային
Հայելու բացարձակ բարձրությունը 62 մ
Երկարություն 17,8 կմ
Լայնություն 9,9 կմ
Ավազանի մակերեսը 117 կմ²
Ծավալը 737 կմ³
Ամենամեծ խորությունը 31 մ
Միջին խորությունը 6,5 մ
Ջրահավաքի մակերեսը 663 կմ²
Թափվող գետերը Էլդե
Սկիզբ առնող գետերը Էլդե
Վիքիպահեստում

Մյուրից (գերմ.՝ Müritz , մորչե բառից՝ փոքր ծով), քաղցրահամ լիճ Գերմանիայի Մակլենբուրգ երկրամասում։

Մյուրիցը ամենամեծ լիճն է, որն ամբողջությամբ է գտնվում է Գերմանիայի տարածքում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճն առաջացել է վերջին Սառցե դարաշրջանի հետևանքով։ Հետագայում հալվող սառցադաշտերի առաջացրած գոգավորությունում առաջացել է Մյուրիցը։

Մյուրից ազգային պարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը ազգային պարկ է հռչակվել 1990 թվականին։ Այն զբաղեցնում է ավելի քան 318 կմ² տարածք, որի շուրջ 65 % պատված է անտառներով, 12 % լճերով, 8 % կազմում են ճահիճները և 6 % մարգագետիններն ու արոտավայերը։ Տարածքի ներկայիս լանդշաֆտը ձևավորվել է 15 000 տարի առաջ։ Սառցադաշտերի հետևանքով այստեղ առաջացել են մորենների, գլաքարերի կուտակումներ ու բազմաթիվ գոգավորություններ։ Վերջիններս գերակշռում են այս լանդշաֆտում և հանդես են գալիս լճակների ու լճերի տեսքով։

Ազգային պարկում հաշվվում են շուրջ 100 լճեր ու հազարավոր փոքր ջրային ավազաններ[1]։

Ֆլորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի շրջակայքում հիմնականում աճում են եղեգնի մացառուտներ և ճահճային անտառակներ։ Իսկ լճի հարևանությամբ տարածված են սոճու հսկայական անտառներ։

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուրիցի ափամերձ գոտում գտնվող քաղաքներից ամենամեծը Վարենն է։ Մյուս բնակավայրերից են (տեղաբաշխումը ժամ-սլաքի ուղղությամբ) Ռեխլինը, Պրիբորնը, Ֆիպպերովը, Լյուդորֆը, Գոտտունը, Զիտովն ու Կլինկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Natur — Müritz-Nationalpark». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուրից» հոդվածին։