Հերոսուհի մայր (կոչում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերոսուհի մայր
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Տեսակhighest honors of the USSR? և շքանշան
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվհուլիսի 8, 1944
Պարգևատրման քանակըմոտ 431 000
Հերթականություն
Ավագ պարգև«Մուրճ և մանգաղ» մեդալ
Կրտսեր պարգև«Հաղթանակ» շքանշան և Order of Maternal Glory?
 Order of the Mother Heroine Վիքիպահեստում

«Հերոսուհի մայր» (ռուս.՝ Звание «Мать-героиня»), բարձրագույն կոչում , որը շնորհվում է բազմազավակ մայրերին և ԽՍՀՄ նույնանուն շքանշանի անվանումն է։ Կոչումը և շքանշանը սահմանվել են ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 1944 թվականի հուլիսի 8-ի հրամանագրով։ «Հերոսուհի մայր կոչման կանոնակարգի» համաձայն այն շնորհվում է համանուն շքանշանի հետ միասին այն մայրերին, որոնք ծնել և դաստիարակել են 10 և ավելի երեխաներ, եթե վերջին երեխան դարձել է մինչև մեկ տարեկան և այդ մոր մնացած երեխաները կենդանի են։

«Հերոսուհի մայր» շքանշանի հետ միաժամանակ գոյություն ունեն նաև «Մայրության մեդալ» և «Մայրական փառք» շքանշանը։

Շքանշանի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ նամականիշ, 1945

«Հերոսուհի մայր» շքանշանը իրենից ներկայացնում է ոսկյա գոգավոր հնգաթև աստղ արծաթե ճառագայթների ֆոնի վրա, որը տարածվում է հնգաթև աստղի տեսքով, որի ծայրերը զետեղված են ոսկե աստղի եզրերի միջև։

Շքանշանի չափը արծաթե աստղի հակադիր ծայրերի միջև կազմում է 28 մմ։ Շքանշանի բարձրությունը շերտաձողիկի հետ միասին կազմում է 46 մմ։ 1975 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ ոսկու պարունակությունը շքանշանում կազմում է 4,5±0,4402 գ, արծաթինը՝ 11,525±0,974 գ։ Ոսկու հարգը կազմում է 950։ Շքանշանի ընդհանուր քաշը կազմում է 17,5573±1,75 գ։

Շքանշանը օղակի միջոցով միացած է կարմիր գույնի էմալապատ թիթեղիկի հետ։ Թիթեղիկի վրա դրոշմված է «Հերոսուհի մայր»։ Թիթեղիկի եզրերը և դրոշմվածքը ոսկեջրած են։ Թիթեղիկի հակառակ կողմում կա գնդասեղ շքանշանը հագուստին ամրացնելու համար։

«Հերոսուհի մայր» կոչման կանոնակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հերոսուհի մայր» կոչումը համարվում է այս կարգի ամենաբարձր պարգևը, որը շնորհվում է տաս և ավելի երեխա ծնած և դաստիարակած մայրերին։
«Հերոսուհի մայր» կոչումը շնորհվում է այն դեպքում, երբ վերջին երեխան դարձել է մեկ տարեկան և այդ մոր մնացած երեխաները կենդանի են։
«Հերոսուհի մայր» կոչումը շնորհելիս հաշվի են առնվում նաև այն երեխաները, որոնք

  • որդեգրվել են մոր կողմից օրենքով սահմանված կարգով,
  • ԽՍՀՄ-ը պաշտպանելիս, կամ զինվորական ծառայության ընթացքում, կամ մարդկային կյանքը փրկելիս ԽՍՀՄ քաղաքացու պարտականությունները կատարելիս, սոցիալիստական սեփականության և սոցիալիստական օրինակարգը պաշտպանելիս զոհված և անհայտ կորած անձիք, ինչպես նաև վերոհիշյալ հանգամանքներում կոնտուզիա, աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստանալու հետևանքով մահացածները։

«Հերոսուհի մայր» կոչում ստացած մայրերին շնորհվում է նաև «Հերոսուհի մայր» շքանշան և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության պատվոգիր։ «Հերոսուհի մայր» շքանշանը ամրացվում է կրծքի ձախ մասում, եթե պարգևատրվողը ունի այլ մեդալներ և շքանշաններ, ապա դրանց վերևի մասում։

Շքանշանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հերոսուհի մայր» կոչումը համարվում է Խորհրդային Միության ամենաբարձր կարգի պարգևը, որը սահմանվում է երեխաների ծննդյան և դաստիարակության գործում կանանց վաստակի գնահատման համար։ Հայրենական պատմության մեջ առաջին անգամ ներդրվեց հատուկ պարգև կանանց համար «Հերոսուհի մայր» շքանշան։

Հատկանշական է, որ այս շքանշանը սահմանվեց Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, որը միլոնավոր մարդկանց կյանք խլեց։ Ռազմաճակատում զոհվածների մեծ մասը երիտասարդ և միջին տարիքի տղամարդիկ էին։ Երկրի բնակչությունը զգալիորեն նվազեց։ «Հերոսուհի մայր» կոչման և նույնանուն շքանշանի հիմնումը հատուկ ընդգծեցին, թե այդ պահին երկիրը որքան խիստ էր զգում երիտասարդության և կոմունիզմ կառուցող նոր սերնդի կարիքը։ Շքանշանի նախագծի հեղինակն էր նկարիչ Ի. Ա. Գանֆը։

«Հերոսուհի մայր» պատվավոր կոչման առաջին շնորհումը իրականացվել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1944 թվական հոկտեմբերի 27-ի հրամանագրով։ Այս հրամանագրով «Հերոսուհի մայր» կոչման արժանացած տասնչորս կանանցից № 1 «Հերոսուհի մայր» շքանշանը և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության պատվոգիրը շնորհվեց Մոսկվայի մարզի Մամոնտովկա ավանի բնակչուհի Ալեքսախինա Աննա Սավելևնային, ով դաստիարակել էր 12 երեխա։ Պարգևը նրան շնորհվել է 1944 թվական նոյեմբերի 1-ին Կրեմլում։

ԽՍՀՄ պատմության մեջ «Հերոսուհի մայր» կոչման վերջին շնորհումը կատարվել է ԽՍՀՄ Նախագահի 1991 թվականի նոյեմբերի 14-ի հրամանագրի համաձայն։

1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Հերոսուհի մայր» շքանշանով են պարգևատրվել մոտավորապես 431 հազար կին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Колесников Г. А., Рожков А. М. Ордена и медали СССР. - Мн.: Народная асвета, 1986. - С. 53-54.
  • Малинкин А. Н. Символика орденов СССР. Исследование по социологии награды. - М.: Фонд «Новое тысячелетие», 2005. - 136 с. - ISBN 5-86947-958-7.
  • Потрашков С. В. Награды СССР, России и Украины. - Белгород: Клуб семейного досуга, 2011. - С. 128-130. - ISBN 978-5-9910-1393-2.
  • Потрашков С. В., Лившиц И. И. Награды Второй мировой войны. - М.: Эксмо, 2008. - С. 186-187. - ISBN 978-5-699-29296-7.
  • Смыслов О. С. Награды Великой Победы. - М.: Вече, 2010. - С. 237-238. - (История наград). - ISBN 978-5-9533-4637-5.
  • Царёва Т. Б. Все награды Второй мировой войны. Ордена, медали и нагрудные знаки. - Ростов н/Д: Владис, 2010. - С. 68-69. - (Историческая библиотека). - ISBN 978-5-9567-0859-0.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]