Կունենե (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կունենե
Կունենե գետ
Բնութագիր
Երկարություն1207
Ավազանի մակերես109 832 կմ²
Ջրի ծախս174
Ջրահոսք
ԱկունքԲիե
Գետաբերանի տեղակայումԱտլանտյան օվկիանոս
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԱնգոլա Անգոլա
ՋրահավաքCunene basin?
Գետը Վիքիպահեստում

Կունենե (պորտ.՝ Cunene), գետ Հարավ-արևմտյան Աֆրիկայում։ Գետը սկիզբ է առնում Անգոլայում։ Միջին և ստորին հոսանքներում այն իրենից ներկայացնում է Անգոլայի և Նամիբիայի սահման և թափվում է Ատլանտյան օվկիանոս։ Գետերի շարքում այս գետը Օրանժի հետ միակ գետն է որը կարողանում է հոսել չոր Նամիբ անապատի միջով։ Գետի երկարությունը 1207 կմ, իսկ ավազանի մակերեսը 109 832 կմ քառ․։ Գետի ջրի ծախսը կազմում է 174 մ խոր․/վ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունենեն սկիզբ է առնում Անգոլայի կենտրոնից՝ Բիե սարահարթից։ Այն գտնվում է Ուամբո քաղաքից 30 կիլոմետր հյուսիս-արևելք և սահմանային տարածքով հոսում է դեպի հարավ։

Գետի հոսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատալիի մոտ գետը լքում բարձրադիր տեղանքը և 13 մետրից ցած է թափվում հայտնվելով Կալահարի անապատի հյուսիսային մասում և անձրևային եղանակներին սնուցում է անապատ ավազը։ Այստեղ կառուցած ջրային էլեկտրակայանը գետի մակարդակը բարձրացնում է 8 մետրով,իսկ գետի թափվելը 21 մետրից օգնում է էլեկտրաէներգիա ունենալու հարցում։ Օլուշանջիի մոտ գետը միանգամից թեքվում է դեպի արևմուտք և իր հոսքը ավարտում է Ռուական ջրվեժով,124 մետր բարձրությամբ։ Այստեղ այն նույնպես օգտագործվում է էներգիա ստանալու համար։ Այս կետից սկսած գետը ձևավորում է սահման Անգոլայի և Նամիբիայի միջև։ 80 կիլոմետր արևմուտք գետը սկսում է հոսել խոր ճեղքվածքներով, որոնք ստեղծում են լեռնային թմբեր։ Դրանք հասնում են 2200 մետր բարձրության։ Այս հատվածում գետը ձևավորում է Եպուպա ջրվեժը, որը ունի 30 մետր բարձրություն։ Դուրս գալով ճեղքվածքներից գետը սկսում է հոսել Նամիբ անապատով, որտեղ սկսում է հոսքը քչանալ։ Իսկ վերջում գետը թափվում է Ատլանտյան օվկիանոս՝ 30 կմ լայնությամբ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կունենե (գետ)» հոդվածին։