Էրստեդ (չափման միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրստեդ, մագնիսական դաշտի լարվածության չափման միավորը ՍԳՎ համակարգում։ Կրճատ նշանակվում է Է, միջազգային (անգլերեն) նշանակումը՝ Oe։ 1930 թ․ ներմուծել է Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովը[1]։ Անվանումն ստացել է դանիացի ֆիզիկոս Հանս Քրիստիան Էրստեդի (H. C. Ørsted) պատվին։

Սահմանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1 էրստեդը մագնիսական դաշտի լարվածությունն է վակուումում 1 գաուս 1 ինդուկցիայի դեպքում։

Հոսանքակիր անվերջ բարակ ուղղագիծ հաղորդչով վակուումում ստեղծված էլեկտրամագնիսական դաշտի լարվածությունը նկարագրող բանաձևի համաձայն,

որտեղ

Ըստ այդ բանաձևի՝ հաղորդչից 1 սմ հեռավորության վրա մագնիսական դաշտի լարվածությունը հավասար կլինի 1 էրստեդի, եթե հաղորդչով անցնում է 5 ամպեր = 5·(с/10) ՍԳՎԷ հոսանքի ուժի միավոր հոսանք։ 1 էրստեդ դաշտ է ստեղծվում նաև վակուումում գտնվող անվերջ երկար ուղիղ սոլենոիդի կենտրոնում, որի փաթույթների խտությունը 1000/(4π)≈79,58 փաթույթ/մետր է և որով անցնում է 1 Ա։

Կապը մյուս միավորների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍԳՎ հիմնական միավորներով էրստեդը հավասար է 1 գ1/2·սմ−1/2·վ−1։

1 էրստեդ= 1000/(4π) Ա/մ ≈ 79,5774715 Ա/մ։

Երկրաֆիզիկայում օգտագործվում է նաև մագնիսական դաշտի լարվածության չափման արտահամակարգային միավոր՝ գամմա․ 1 գամմա = 10−5 Է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. History of IEC. Overview. Արխիվացված 2013-05-19 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эрстед. // Физическая энциклопедия. В 5 томах. — М.։ Советская энциклопедия. Главный редактор А. М. Прохоров. 1988.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 97