«Լուիզա Ռասմուսեն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Լուիզա Ռասմուսեն''' (Louise Rasmussen), դանիացի բալետի պարուհի և թատրոնի դերասանուհի, Դանիայի թագավոր Ֆրեդերիկ VII-ի սիրուհին և հետագայում մորգանատիկ կինը։ Նա կոնսորտ թագուհի չի եղել, բայց կրել է '''Դանիայի կոմսուհ...»:
(Տարբերություն չկա)

19:14, 29 Հուլիսի 2021-ի տարբերակ

Լուիզա Ռասմուսեն (Louise Rasmussen), դանիացի բալետի պարուհի և թատրոնի դերասանուհի, Դանիայի թագավոր Ֆրեդերիկ VII-ի սիրուհին և հետագայում մորգանատիկ կինը։ Նա կոնսորտ թագուհի չի եղել, բայց կրել է Դանիայի կոմսուհի (Countess Danner) տիտղոսը։

Կենսագրություն

Լուիզ Ռասմուսենը աղախին Յուլիանա Կարոլինա Ռասմուսենի և վաճառական Գոտիլֆ Լ. Կոպենի արտամուսնական դուստրն է եղել: Նա 1826 թվականին ընդունվել է Կոպենհագենի բալետի օպերայի դպրոց, 1830 թվականին պայմանագիր է կնքել, իսկ 1835 թվականին դարձել է բալետի դերասանուհի։ Նա փորագրիչ Կառլ Բերլինգից (1812-1871)[1] ունեցել է որդի՝ Կառլ Քրիստիանին (1841-1908)։ 1842 թվականին Լուիզան հեռացել է բալետից և բացել է նորաձև հագուստի խանութ:

1830-ական թվականներին նա հանդիպել է Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկին Բերլինգի միջոցով և նրա հետ հարաբերություններ հաստատել 1840 -ական թվականներին: Ֆրեդերիկը 1848 թվականին դարձել է թագավոր։ Նա ցանկանում էր ամուսնանալ Լուիզայի հետ, բայց կառավարությունն արգելել է այս ամուսնությունը, քանի որ Ֆրեդերիկը անզավակ էր, իսկ Լուիզայի երեխան գահի իրավունք չէր ունենա: Այնուամենայնիվ, 1849 թվականի բարեփոխումները թագավորին դարձրեցին այնքան հայտնի, որ նա կարողացավ կատարել իր ցանկությունը:

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Jægerspris Slot og Kong Frederik den syvendes Stiftelse af Roar Skovmand, 1974.
  • Stiftelsestøser — Kongebørn, af Lis Petersen, 1987.
  • Grevinde Danner — en oprørsk kvinde af Morten Meisner, 1990.
  • Grevinden af Bodil Wamberg, 2004.
  • Kvinderummet. Dannerhuset som kvindepolitisk forum og krisecenter af Britta M. Lindqvist, Kari Helene Partapuoli og Lea Holst Spenceley, 2004. Se også hjemmeside om bogen.
  • Louise længe leve — Maria Helleberg, 1994.