«Վռամ Գյուլզադյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 19. Տող 19.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
*[http://ru.hayazg.info/%D0%93%D1%8E%D0%BB%D1%8C%D0%B7%D0%B0%D0%B4%D1%8F%D0%BD_%D0%92%D1%80%D0%B0%D0%BC_%D0%A5%D0%BE%D1%80%D0%B5%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87 Гюльзадян Врам Хоренович]
*[http://ru.hayazg.info/%D0%93%D1%8E%D0%BB%D1%8C%D0%B7%D0%B0%D0%B4%D1%8F%D0%BD_%D0%92%D1%80%D0%B0%D0%BC_%D0%A5%D0%BE%D1%80%D0%B5%D0%BD%D0%BE%D0%B2%D0%B8%D1%87 Гюльзадян Врам Хоренович]
{{DEFAULTSORT:Գյուլզադյան, Վռամ}}

[[Կատեգորիա:ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ]]
[[Կատեգորիա:ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ]]
[[Կատեգորիա:ՀԱԱՀ շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:ՀԱԱՀ շրջանավարտներ]]

06:30, 29 Հուլիսի 2021-ի տարբերակ

Վռամ Գյուլզադյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1957(1957-11-10) (66 տարեկան)
ԾննդավայրՍտեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Վռամ Խորենի Գյուլզադյան (նոյեմբերի 10, 1957(1957-11-10), Ստեփանավանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն

Վռամ Գյուլզադյան ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 10-ին Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում։

1986 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը և ստացել գյուղատնտեսի որակավորում։ 1976-1978 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1980-1981 թվականներին Վարդաբլուր գյուղի պետական տնտեսությունում եղել է օղակավար, 1981-1991 թվականներին սորտափորձարկման կայանում` գյուղատնտես, տնօրեն, գլխավոր գյուղատնտես, որից հետո՝ գյուղացիական կոլեկտիվ տնտեսության նախագահ։ 1994-1996 թվականներին եղել է Վարդաբլուրի գյուղխորհրդի նախագահ, 1996-1999 թվականներին` գյուղապետ։

1999-2003 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ընտրվել է թիվ 53 ընտրատարածքից։ Եղել է Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», ապա Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ։

Անկուսակցական։

2017 թվականի նոյեմբերի 5-ին ընտրվել է Գյուլագարակ խոշորացված համայնքի ավագանու անդամ[1]։

Ամուսնացած է, ունի երեք երեխա[2]։

Ծանոթագրություններ

  1. «Լոռու մարզպետարան». lori.mtad.am. Վերցված է 2020-12-23-ին.
  2. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020-12-23-ին.

Արտաքին հղումներ