«Ամեն տեղ երկինք կա»–ի խմբագրումների տարբերություն
Տող 15. | Տող 15. | ||
== Քննադատություն == |
== Քննադատություն == |
||
Ռեժիսոր Նիկոլայ Մաշչենկոյի վաղ ֆիլմերից մեկն է, որում, ինչպես նշվում է ավելի ուշ քննադատությամբ, «Նա դեռ միայն շոշափում էր իր ապագա ոճը» (կինոգետ Ալեքսանդր Լիպկով)<ref> |
Ռեժիսոր Նիկոլայ Մաշչենկոյի վաղ ֆիլմերից մեկն է, որում, ինչպես նշվում է ավելի ուշ քննադատությամբ, «Նա դեռ միայն շոշափում էր իր ապագա ոճը» (կինոգետ Ալեքսանդր Լիպկով)<ref>А. Липков — Человек и небо // Многоцветный экран ТВ: Сборник.- Искусство, 1977. — 208 с. — стр. 26, тоже в Телевидение и радиовещание, 1974. — стр. 65</ref>, բայց այդ ֆիլմը, կինոգետ Իվան Կորնիենկոյի խոսքով, արդեն «վկայել է ռեժիսորի տաղանդի հասունության, արդիականության բանաստեղծական ընկալման նրա երջանիկ շնորհի մասին»<ref>Кино Советской Украины: страницы истории / Иван Сергеевич Корниенко. — М.: Искусство, 1975.- 239 с. — стр. 213</ref>։ |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
17:30, 31 Մայիսի 2021-ի տարբերակ
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ռեժիսոր | Նիկոլա Մաշչենկո |
Սցենարի հեղինակ | Յուրի Յակովլև և Ալեքսանդր Սացկի |
Օպերատոր | Վիլեն Կալյուտա |
Երաժշտություն | Վլադիմիր Հուբա |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 63 րոպե |
«Ամեն տեղ երկինք կա» (ռուս.՝ «Всюду есть небо»), 1966 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Մաշչենկոն:
Սյուժե
Տանյան փոքրիկ աղջիկ է, որը դարձել է խիստ ինքնամփոփ ողբերգական մի դեպքի պատճառով. մահացել է նրա հայրը՝ ռազմական օդաչուն, խաղաղ ժամանակ, երբ կատարում էր փորձնական թռիչք: Հոր հանդեպ փոքրիկ աղջկա կարոտն անտանելի է դառնում, նա նույնիսկ վազում է թռչող ինքնաթիռներին նայելու համար՝ հույս ունենալով, որ վերջապես հայրիկին կտեսնի այնտեղ, բայց նա այդպես էլ չի վերադառնում։ Տանյայի կյանքում հայտնվում է մայոր Լուկյանովը, որը շատ արագ կարողանում է մտերմանալ աղջկա հետ: Գտնելով ընկեր՝ աղջիկը հրավիրում է նրան տուն և ծանոթացնում է իր մոր հետ: Բայց տագնապը բույն է դնում մանկական հոգու մեջ. չէ՞ որ Լուկյանովն էլ օդաչու է, միայն ոչ թե «№ 33» ինչպես իր հայրն էր, այլ «№ 57»…
Դերերում
- Սվետլանա Նագորնայա - Տանյա
- Իննա Վիխոդցևա - Տանյայի մայրը
- Եվգենի Գվոզդև - Վասիլի Պավլովիչ Լուկյանով, մայոր, ռազմական օդաչու
- Էպիզոդներում՝ Վասիլի Ֆուշիչ, Ալիմ Ֆեդորինսկի և ուրիշներ:
Նկարահանումներ
Ֆիլմում կարելի է տեսնել ՄիԳ-21 գերձայնային ինքնաթիռները։ Ֆիլմի գլխավոր խորհրդատուն եղել է Վասիլի Կոլեսնիկը, նկարահանումների համար թռիչքներն իրականացրել է 1-ին դասի օդաչու մայոր Օրեստ Պոլյակովը։
Քննադատություն
Ռեժիսոր Նիկոլայ Մաշչենկոյի վաղ ֆիլմերից մեկն է, որում, ինչպես նշվում է ավելի ուշ քննադատությամբ, «Նա դեռ միայն շոշափում էր իր ապագա ոճը» (կինոգետ Ալեքսանդր Լիպկով)[1], բայց այդ ֆիլմը, կինոգետ Իվան Կորնիենկոյի խոսքով, արդեն «վկայել է ռեժիսորի տաղանդի հասունության, արդիականության բանաստեղծական ընկալման նրա երջանիկ շնորհի մասին»[2]։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
- There Is Sky Everywhere // World Filmography, Vol. 2 / Peter Cowie. — Tantivy Press, 1977. — 723 p. — page 670
- Всюду есть небо // Советские художественные фильмы: 1966—1967. — М.: Нива России, 1995. — стр. 26
|