Ամեն տեղ երկինք կա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ամեն տեղ երկինք կա
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ՌեժիսորՆիկոլա Մաշչենկո
Սցենարի հեղինակՅուրի Յակովլև և Oleksandr Satsky?
ՕպերատորVilen Kalyuta?
ԵրաժշտությունVolodymyr Huba?
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն63 րոպե

«Ամեն տեղ երկինք կա» (ռուս.՝ «Всюду есть небо»), 1966 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Մաշչենկոն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանյան փոքրիկ աղջիկ է, որը դարձել է խիստ ինքնամփոփ ողբերգական մի դեպքի պատճառով. մահացել է նրա հայրը՝ ռազմական օդաչուն, խաղաղ ժամանակ, երբ կատարում էր փորձնական թռիչք։ Հոր հանդեպ փոքրիկ աղջկա կարոտն անտանելի է դառնում, նա նույնիսկ վազում է թռչող ինքնաթիռներին նայելու համար՝ հույս ունենալով, որ վերջապես հայրիկին կտեսնի այնտեղ, բայց նա այդպես էլ չի վերադառնում։ Տանյայի կյանքում հայտնվում է մայոր Լուկյանովը, որը շատ արագ կարողանում է մտերմանալ աղջկա հետ։ Գտնելով ընկեր՝ աղջիկը հրավիրում է նրան տուն և ծանոթացնում է իր մոր հետ։ Բայց տագնապը բույն է դնում մանկական հոգու մեջ. չէ՞ որ Լուկյանովն էլ օդաչու է, միայն ոչ թե «№ 33» ինչպես իր հայրն էր, այլ «№ 57»…

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում կարելի է տեսնել ՄիԳ-21 գերձայնային ինքնաթիռները։ Ֆիլմի գլխավոր խորհրդատուն եղել է Վասիլի Կոլեսնիկը, նկարահանումների համար թռիչքներն իրականացրել է 1-ին դասի օդաչու մայոր Օրեստ Պոլյակովը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Նիկոլայ Մաշչենկոյի վաղ ֆիլմերից մեկն է, որում, ինչպես նշվում է ավելի ուշ քննադատությամբ, «Նա դեռ միայն շոշափում էր իր ապագա ոճը» (կինոգետ Ալեքսանդր Լիպկով)[1], բայց այդ ֆիլմը, կինոգետ Իվան Կորնիենկոյի խոսքով, արդեն «վկայել է ռեժիսորի տաղանդի հասունության, արդիականության բանաստեղծական ընկալման նրա երջանիկ շնորհի մասին»[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. А. Липков — Человек и небо // Многоцветный экран ТВ: Сборник.- Искусство, 1977. — 208 с. — стр. 26, тоже в Телевидение и радиовещание, 1974. — стр. 65
  2. Кино Советской Украины: страницы истории / Иван Сергеевич Корниенко. — М.: Искусство, 1975.- 239 с. — стр. 213

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • There Is Sky Everywhere // World Filmography, Vol. 2 / Peter Cowie. — Tantivy Press, 1977. — 723 p. — page 670
  • Всюду есть небо // Советские художественные фильмы: 1966—1967. — М.: Нива России, 1995. — стр. 26