«Ռուբեն Խլղաթյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- Մ Ա Ս Ի Ն + ՄԱՍԻՆ)
Տող 42. Տող 42.
[[Կատեգորիա:ՀՀ ՏԻՄ գործիչներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ՏԻՄ գործիչներ]]
[[Կատեգորիա:ՀՀԿ անդամներ]]
[[Կատեգորիա:ՀՀԿ անդամներ]]
[[Կատեգորիա:Արմավիրի քաղաքապետեր]]
[[Կատեգորիա:Արմավիրի քաղաքապետներ]]
[[Կատեգորիա:Հայ ձյուդոիստներ]]
[[Կատեգորիա:Հայ ձյուդոիստներ]]

07:52, 23 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Ռուբեն Խաչիկի Խլղաթյան (ծնվ. 26 դեկտեմբերի 1961 թ., գ. Ոսկեթաս, Թալինի շրջան), ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի գործիչ, Արմավիրի քաղաքապետ։

Կրթություն

  • 1967-1977 թթ. - սովորել և ավարտել է Հոկտեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
  • 1984 թ. ընդունվել և 1995 թ. ավարտել է Նովոչերկասկի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ–մեխանիկի մասնագիտությամբ։
  • 2001-2006 թթ. - սովորել և հեռակա ուսուցմամբ ավարտել է Ռոստովի Հարավ-Ռուսական Տնտեսագիտության և Սերվիսի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը

  • 1974-1980 թթ. - զբաղվել է ձյուդո ըմբշամարտով։
  • 1980-1982 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում:
  • 1983-1988 թթ. - աշխատել է Ռոստովի մարզի Շախտի քաղաքի կոշիկի ֆաբրիկայի արտադրամասի պետ։
  • 1988-1993 թթ. - Ռոստովի մարզի Շախտի քաղաքում հիմնադրել և ղեկավարել է «Գալակտիկա» կոոպերատիվը։
  • 1993-1996 թթ. - Ռոստովի մարզի Շախտի քաղաքի «Դրուժբա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն։
  • 1996-2002 թթ. - Արմավիր քաղաքում հիմնադրել է և խորհրդի նախագահի կարգավիճակով ղեկավարել է «Լեգենդա» ՍՊԸ։

Գործունեությունը տեղական ինքնակառավարման համակարգում

  • 2002-2004 թթ. - Արմավիրի քաղաքապետի տեղակալ։
  • 2004 թ. ընտրվել է Արմավիրի քաղաքապետ։
  • 2007 թ. վերընտրվել է Արմավիրի քաղաքապետ։
  • 2011 թ. վերընտրվել է Արմավիրի քաղաքապետ։
  • 2013 թ. փետրվարին ներկայացրել է հրաժարական, որը 2013 թ. փետրվարի 28-ին ՀՀ Կառավարության որոշմամբ մերժվել է[1]:
  • 2015 թ. մարտին վերընտրվել է Արմավիրի քաղաքապետ։

Պարգևներ

  • Ձյուդոյի ԽՍՀՄ պատանիների չեմպիոն (1977)։
  • ՀԽՍՀ բազմակի չեմպիոն։
  • ԽՍՀՄ և ՀԽՍՀ սպորտի վարպետ։
  • Հայաստանի Հանրապետության լավագույն համայնքապետ (2006)։

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ Ամուսնացած է ունի չորս զավակ, չորս թոռ։

Կաղապար:Արմավիրի քաղաքապետեր

Ծանոթագրություններ