«Եթեր»–ի խմբագրումների տարբերություն
չ հեռացնում եմ անավարտի պիտակը, քանի որ հոդվածը ունի 3048 բայթ ծավալ |
չ →Եթերը ֆիզիկայում: մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
||
Տող 11. | Տող 11. | ||
{{փաստ}} |
{{փաստ}} |
||
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=488}} |
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=488}} |
||
[[Կատեգորիա:Ֆիզիկայի պատմություն]] |
[[Կատեգորիա:Ֆիզիկայի պատմություն]] |
04:53, 8 Հուլիսի 2020-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եթեր (այլ կիրառումներ)
Եթեր (հունարեն՝ αЇθήρ) — օդի վերին շերտերը), հասկացություն, որով արտահայտել են զգայական ընկալմանը անմատչելի, անկշիռ նյութի մասին պատկերացումները։
Եթերը փիլիսոփայության մեջ
Փիլիսոփայության մեջ եթերը հաճախ համարվել է ինքնուրույն հիմնատարր կամ մյուս հիմնատարրերի (հուր, ջուր, օդ) բաղկացուցիչ մաս։ Ըստ հունական դիցաբանության եթերը օդի ամենավերին՝ զուլալ և թափանցիկ շերտն է՝ աստվածների բնակատեղին։
Եթերը ֆիզիկայում
Ֆիզիկայում եթերը (տիեզերական եթեր կամ լուսային եթեր անվամբ) պատկերացվել է ամբողջ տիեզերքն ու նյութի մասնիկների միջև եղած տարածությունը լցնող ամենաթափանց միջավայր, որին տարբեր ժամանակներում վերագրել են տարբեր հատկություններ․ Մասնավորապես, էլեկտրամագնիսական ալիքների տեսության զարգացման շրջանում եթերը համարվել է էլեկտրամագնիսական փոխազդեցությունների ու դրանց (օրինակ՝ լույսի) տարածման անհրաժեշտ միջավայրը։ Հետագայում, սակայն, պարզվեց, որ այդ պատկերացումն անհիմն է․ դրանով անկարելի էր բացատրել լուսային ալիքների լայնականությունը (այս դեպքում եթերը պետք է ունենար բացարձակ պինդ մարմնի հատկություններ) և երկնային մարմինների շարժմանը եթերի ցույց տված դիմադրության բացակայությունը։ Եվ, վերջապես, եթերի գոյության ապացուցման բոլոր փորձերն (օրինակ ՝ Մայքելսոնի փորձը) ապարդյուն էին։
Արդի ֆիզիկայում եթերը երբեմն նույնացվում է ձգողության դաշտին (հարաբերականության ընդհանուր տեսությունում) և ֆիզիկական վակուումին (դաշտի քվանտային տեսությունում)։ [փա՞ստ]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 488)։ |