«Խոտադիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 10. Տող 10.


== Նկարագրություն ==
== Նկարագրություն ==
Ծվծվանները փոքր ձվաձև կենդանիներ են արտահայտված կլոր ականջներով և զուրկ են տեսանելի պոչից։ Ծվծվանների տարբեր տեսակների քաշը տատանվում է 70 - 300 գ սահմաններում։ Ծվծվանների տեսակների մեծամասնությունը ցերեկը ակտիվ են։ Ինչպես և մնացած նապաստականմանների ներկայացուցիչները՝ ծվծվանները քուն չեն մտնում։ Տեսակների մեծ մասը բուսական պահեստներ են պատրաստում իրենց որջերում, որոնցով սնվում են ձմեռվա ընթացքում։ Մեկ այլ ծվծվաններին բնորոշ վարքագիծ, որը տարբերում է նրանց մնացած նապաստականմաններից դա հակվածությունն է բարձր ծվծվան ձայն հանել։ Ի դեպ, դա էլ հենց այս կենդանիների անվան պատճառն է։<ref name=":0" />
Ծվծվանները փոքր ձվաձև կենդանիներ են արտահայտված կլոր ականջներով և զուրկ են տեսանելի պոչից։ Ծվծվանների տարբեր տեսակների քաշը տատանվում է 70 - 300 գ սահմաններում։ Ծվծվանների տեսակների մեծամասնությունը ցերեկը ակտիվ են։ Ինչպես և մնացած նապաստականմանների ներկայացուցիչները՝ ծվծվանները քուն չեն մտնում։ Տեսակների մեծ մասը բուսական պահեստներ են պատրաստում իրենց որջերում, որոնցով սնվում են ձմռան ընթացքում։ Մեկ այլ ծվծվաններին բնորոշ վարքագիծ, որը տարբերում է նրանց մնացած նապաստականմաններից դա հակվածությունն է բարձր ծվծվան ձայն հանել։ Ի դեպ, դա էլ հենց այս կենդանիների անվան պատճառն է։<ref name=":0" />


== Տարածում ==
== Տարածում ==

10:38, 28 Ապրիլի 2020-ի տարբերակ

Խոտադիր
Խոտադիր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Նապաստականմաններ
Ընտանիք Ծվծվաներ
Ցեղ Ծվծվան
Լատիներեն անվանում
Ochotona


Ծվծվանը դա փոքր, լեռներում բնակվող կաթնասուն է, որը տարածված է Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Այն ունի կարճ վերջույթներ, կլոր մարմին, և չունի արտաքին պոչ, այն հիշեցնում է իր ազգակից ճագարին, բայց կարճ կլոր ականջներով: [1]

Ծվծվանները գերադասում են ժայռոտ լանջեր և սնվում են բազմազան բույսերով՝ հիմնականում խոտաբույսերով, ծաղիկներով և երիտասարդ ցողուններով։ Աշնանը՝ նրանք պահեստավորում են ծղոտ, փափուկ ճուղեր և այլ տեսակի սնունդ իրենց որջերում երկար և ցուրտ ձմեռը ուտելու համար: [2]

Դասակարգում

Ծվծվանը`(Ochotona) դա միակ ցեղն է Ծվծվանների (Ochotonidae) ընտանիքում, Նապաստականմանների կարգի մեջ։ Ըստ վերջին տվյալների հայտնի է ծվծվանների 30 տեսակ։[3]

Նկարագրություն

Ծվծվանները փոքր ձվաձև կենդանիներ են արտահայտված կլոր ականջներով և զուրկ են տեսանելի պոչից։ Ծվծվանների տարբեր տեսակների քաշը տատանվում է 70 - 300 գ սահմաններում։ Ծվծվանների տեսակների մեծամասնությունը ցերեկը ակտիվ են։ Ինչպես և մնացած նապաստականմանների ներկայացուցիչները՝ ծվծվանները քուն չեն մտնում։ Տեսակների մեծ մասը բուսական պահեստներ են պատրաստում իրենց որջերում, որոնցով սնվում են ձմռան ընթացքում։ Մեկ այլ ծվծվաններին բնորոշ վարքագիծ, որը տարբերում է նրանց մնացած նապաստականմաններից դա հակվածությունն է բարձր ծվծվան ձայն հանել։ Ի դեպ, դա էլ հենց այս կենդանիների անվան պատճառն է։[3]

Տարածում

Հայտնի է ծվծվանների 30 տեսակ, որոնցից 2-ը տարածված են Հյուսիսային Ամերիկայում, իսկ 28-ը՝ Ասիայում։ Մայան Չինաստանում հանդիպում է 24 տեսակ։[4]

Հայաստանում տարածված է ծվծվանի մեկ տեսակ՝ Շիկակարմրավուն ծվծվանը (Ochotona rufescens )։ Թեև Բնության պահպանության միջազգային միության կայքում չի նշվում, որ այս տեսակը հանդիպում է նաև Հայաստանում, մի քանի հեղինակավոր աղբյուրներ նշում են, որ Շիկակարմրավուն ծվծվանը տարածված է նաև Հայաստանում։[5][6][7][8]

Հղումներ

  1. Melissa Breyer (2 September 2016). «Meet the 'mouse-bunny' that could vanish from the US». treehugger.
  2. Walters, Martin (2005). Encyclopedia of animals. Parragon. էջ 203. ISBN 978-1-40545-669-2.
  3. 3,0 3,1 Paulo C. Alves, Nuno Ferrand, Klaus Hackländer (2007). Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation. Springer Science & Business Media. էջ 90.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. Paulo C. Alves, Nuno Ferrand, Klaus Hackländer (2007). Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation. Springer Science & Business Media. էջ 89.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Paulo C. Alves, Nuno Ferrand, Klaus Hackländer (Eds.) (2008). Lagomorph Biology: Evolution, Ecology, and Conservation. Springer. էջ 397.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Stanislav Čermák, Ján Obuch, Petr Benda (2006). «Notes on the genus Ochotona in the Middle East (Lagomorpha: Ochotonidae)» (PDF). Lynx (Praha). Վերցված է 4/25/2020-ին. {{cite journal}}: line feed character in |title= at position 47 (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. DeeAnn M. Reeder, Don E. Wilson (2005). Mammal Species of the World։ A Taxonomic and Geographic Reference · Volume 1. Johns Hopkins University Press. էջ 192.
  8. Andrew Duff, Ann Lawson (2004). Mammals of the World։ A Checklist. Yale University Press. էջ 34.