«Ավագ Սիմոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պիտակ՝ 2017 source edit
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 3. Տող 3.
| բնագիր ԱԱՀ =
| բնագիր ԱԱՀ =
| background-color = #ededed
| background-color = #ededed
| պատկեր = AvagSimonyan.jpg
| պատկեր =
| չափ =
| չափ = AvagSimonyanIr.jpg
| նկարագրում =
| նկարագրում =
| ծննդյան օր = [[1991 թվական]], [[հոկտեմբերի 26]]
| ծննդյան օր = [[1991 թվական]], [[հոկտեմբերի 26]]

10:31, 1 փետրվարի 2020-ի տարբերակ

Ավագ Սլավիկի Սիմոնյան
Դիմանկար
Ծնվել է1991 թվական, հոկտեմբերի 26
ԾննդավայրՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Եղվարդ
ՔաղաքացիությունՀայ
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնյա
Գործունեություն«Միասին երիտասարդական շարժում» ՀԿ

Ավագ Սլավիկի Սիմոնյան (հոկտեմբերի 26, 1991, Եղվարդ, Կոտայք), հասարակական գործիչ, «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի փոխտնօրեն[1], «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[2], «Միասին երիտասարդական շարժում» ՀԿ-ի համահիմնադիր:

Կենսագրություն

Ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: 1998 թվականից 2008 թվականը սովորել է Եղվարդի համար 5 միջնակարգ դպրոցում: 2008 թվականին ընդունվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի արդյունաբերական և քաղաքացիական շենքերի ճարտարապետության ամբիոն, որը ավարտել է 2012 թվականին՝ ցուցաբերելով գերազանց առաջադիմություն: 2012 թվականին ընդունվել է մագիստրատուրա՝ նույն մասնագիտությամբ:

  • 2014 թվականին համահիմնադրել է «Միասին երիտասարդական շարժում» ՀԿ[3]:
  • 2014 թվականին նշանակվել է «Ռենեսանս» Մշակութային և Ինտելեկտուալ հիմնադրամի փոխտնօրեն[4]:
  • 2016 թվականից ղեկավարում է «Սարոյան Հաուս» նախագիծը[5]
  • 2016 թվականից «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է[6]

Ռենեսանս մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամ

«Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը գործում է 2013 թվականից: Հիմնադրամի նպատակն է պահպանել և աշխարհով մեկ տարածել հայկական մշակութային և ինտելեկտուալ ժառանգությունը[7]:

Սարոյան Հաուս նախագիծ

2016 թվականին «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ձեռք է բերել հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում, որը հանվել էր աճուրդի[8]։ Հիմնադրամի շրջանակներում ձևավորվել է «Սարոյան Հաուս» նախագիծը[9], որի գործունեությունը միտված է գրողի տունը տուն-թանգարան դարձնելուն[10]։ Հիմնադրամը նպատակ ունի վերականգնել գրողի տան միջավայրը, որպեսզի յուրաքանչյուր այցելու կարողանա ծանոթանալ Սարոյանի կյանքի ու գործունեության հետ[11]: Տուն-թանգարանի բացումը նախատեսվում է իրականացնել 2018 թվականի օգոստոսի 31-ին՝ գրողի 110-ամյակին[12][13][14][15]:

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամ

«Ստարտափ Արմենիա» հիմնադրամը գործում է 2016 թվականի մարտ ամսից[16][17] : Ունենալով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման տեսլականը՝ հիմնադրամն իր առջև սահմանել է հետևյալ նպատակները՝ աջակցել սկսնակ և արդեն իսկ գործունեության որոշակի ճանապարհ անցած ստարտափներին, օգնել նրանց ոտքի կանգնել, դնել զարգացման ճիշտ ընթացքի վրա, պարբերաբար կազմակերպել միջոցառումներ, որոնց ժամանակ ստարտափերները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախագծերը և աջակցություն ստանալ[18]:

Ծանոթագրություններ

  1. «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի փոխտնօրեն
  2. Ստարտափ Արմենիա հիմնադրամի համահիմնադիր
  3. Միասին երիտասարդական շարժման պաշտոնական կայքը
  4. «Ռենեսանս» Մշակութային և Ինտելեկտուալ հիմնադրամի պաշտոնական կայքը
  5. «Սարոյան Հաուս» նախագծի հիմնադիրները
  6. Արմենիա» հիմնադրամի հիմնդիրները
  7. «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը աջակցում է մի շարք նախագծերի
  8. Սարոյանի Տուն-թանգարանը կբացվի 2018 թվականին
  9. «Սարոյան Հաուս» նախագծի պաշտոնական կայքը
  10. «Սարոյան Հաուս» նախագծի օժանդակությամբ Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը
  11. Սարոյանը «կվերադառնա» Ֆրեզնոյի իր տուն
  12. Ֆրեզնոյում բացվում է Սարոյանի տուն-թանգարանը
  13. «Սարոյան հաուս» նախագիծը գրողի ծննդյան օրը ներկայացնում է նրա տուն-թանգարանի հայեցակարգը
  14. Պոստ Ֆակտում. Սարոյանի վերածնունդը
  15. Տուն-թանգարանի բացումը Ֆրեզնո քաղաքում
  16. Ստարտափ Արմենիա հիմնդադրամի մասին
  17. Ստարտափ Արմենիա հիմնադրամի պաշտոնական կայքը
  18. Sevan Startup Summit կաջակցի նորաստեղծ ստարտափների կայացմանը