«Շչուկար պապի հուշարձան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:1981 հիմնադրումներ ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Հուշարձան |
{{Տեղեկաքարտ Հուշարձան |
||
|Պատկեր = Շուկար պապի հուշարձան.jpg |
|||
}} |
|||
«'''Շուկար պապի հուշարձան'''» ({{lang-ru|Дед Щукарь}}), [[Միխայիլ Շոլոխով|Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի]] «[[Հերկած խոպան (վեպ)|Հերկած խոպան]]» վեպի գլխավոր հերոսներից մեկի հուշարձանը [[Դոնի Ռոստով]]ի առափնյայում` գետի կայանի հարևանությամբ: Բացվել է [[1981]] թվականին: |
«'''Շուկար պապի հուշարձան'''» ({{lang-ru|Дед Щукарь}}), [[Միխայիլ Շոլոխով|Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի]] «[[Հերկած խոպան (վեպ)|Հերկած խոպան]]» վեպի գլխավոր հերոսներից մեկի հուշարձանը [[Դոնի Ռոստով]]ի առափնյայում` գետի կայանի հարևանությամբ: Բացվել է [[1981]] թվականին: |
||
19:17, 21 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ
Շչուկար պապի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1981 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Նյութ | բրոնզ և բետոն |
«Շուկար պապի հուշարձան» (ռուս.՝ Дед Щукарь), Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի «Հերկած խոպան» վեպի գլխավոր հերոսներից մեկի հուշարձանը Դոնի Ռոստովի առափնյայում` գետի կայանի հարևանությամբ: Բացվել է 1981 թվականին:
Պատմություն
«Հերկած խոպան» գործող անձ Շուկար պապի նախատիպը եղել է ատաղձագործ Տիմոֆեյ Տիմոֆեևիչ Վորոբյովը, որը բնակվում էր Գրեմյաչի Լոգ խուտորում և նախկինում Շոլոխովին հաճախակի հյուրն էր գալիս: Նա այդ մականունը ստացել էր դեռևս երեխա ժամանակ, և այն մնաց նրա հետ մինչև իր կյանքի վերջին օրերը[1]:
Վառ և յուրօրինակ կերպարի հուշարձան ստեղծելու գաղափարը, որի անունը հետագայում դարձավ հասարականուն, ծագել է 1980 թվականին, երբ ստեղծագործության հեղինակ Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովին շնորհվեց Սոցիալիստական աշխատանքի հերոսի երկրորդ կոչումը[2]:
Հուշարձանի հեղինակներն են Ուկրաինայի ԽՍՀ վաստակավոր արտիստ, քանդակագործ Նիկոլայ Վասիլևիչ Մոժաևը և ճարտարապետ Վիտալի Իվանովիչ Վոլոշինը[2]:
Նկարագրություն
Ոչ բարձր բետոնե պատվանդանի վրա տեղադրված քանդակը կերտված է ամբողջ հասակով, բրոնզից է և պատկերում է գանգուր մորուքով և բարեսիրտ դեմքով նիհար մի ծերունու` հագին ռուս ժողովրդական հագուստ: Շուկար պապը պատկերված է ծնկները կիսածալված, աջ ձեռքը ծնկի վրա, ձախ ձեռքը բարձրացրած և ցուցամատը դեպի առաջ, ըստ երևույթին, պատմում է իր ուսանելի պատմություններից մեկը: Նրա կողքի հենարանիվրա վրա կախված է մի փոքրիկ կասթա, որի մեջ ձկնապուրն է եփվում[3]:
«Շուկար պապի հուշարձանից» ոչ հեռու գտնվում է Շոլոխովի մեկ այլ հերոսի` Դոնի պատմվածքների «Անպատկառի» բրոնզե հուշարձանը:
Ծանոթագրություններ
- ↑ «Памятники литературным героям Шолохова». rostov-gorod.ru. Վերցված է 2019-09-17-ին.
- ↑ 2,0 2,1 «Памятник "Дед Щукарь" в Ростове-на-Дону». RostovGid. Վերցված է 2019-09-17-ին.
- ↑ «Скульптура "Дед Щукарь"». ростовгород.рф. Վերցված է 2019-09-17-ին.