«Կենդանաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: 9թ → 9 թ oգտվելով ԱՎԲ
Կարլ → Կառլ
Տող 9. Տող 9.
[[20-րդ դար]]ում նշված գիտություններին ավելացան ևս երկուսը՝ [[գենետիկա]]ն և [[մոլեկուլային կենսաբանություն]]ը։ Կենդանաբանության մեջ են դասվում նաև այն բաժինները, որոնք ուսումնասիրում են կարգաբանական մեծ խմբերի մեջ մտնող կենդանիների տեսակները, օրինակ, [[պրոտոզոոլոգիա]]ն ուսումնասիրում է միաբջիջ կենդանիներին, [[միջատաբանություն]]ը՝ միջատներին, [[իխթիոլոգիա]]ն՝ ձկներին, [[օրնիտոլոգիա]]ն՝ թռչուններին և այլն։ Կենդանիներին վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էին նրանց որսալու, ընտելացնելու կամ բուծելու, նրանցից պաշտպանվելու համար, մարդիկ հավաքել և ունեցել են հազարամյակների ընթացքում։ Սակայն կենդանաբանությունը, որպես գիտություն, ծնունդ է առել [[Հին Հունաստան]]ում՝ կապված [[Արիստոտել]]ի անվան հետ։ Արիստոտելն իր աշխատություններում տեղեկություններ է հայտնում կենդանիների շուրջ 500 տեսակի մասին, որոնց միավորել է մի քանի խոշոր խմբերում։ [[Մանրադիտակ]]ի գյուտն ու օգտագործումը հանգուցային նշանակություն ունեցող իրադարձություն էին կենդանաբանության և ընդհանրապես օրգանական աշխարհի ճանաչման համար։
[[20-րդ դար]]ում նշված գիտություններին ավելացան ևս երկուսը՝ [[գենետիկա]]ն և [[մոլեկուլային կենսաբանություն]]ը։ Կենդանաբանության մեջ են դասվում նաև այն բաժինները, որոնք ուսումնասիրում են կարգաբանական մեծ խմբերի մեջ մտնող կենդանիների տեսակները, օրինակ, [[պրոտոզոոլոգիա]]ն ուսումնասիրում է միաբջիջ կենդանիներին, [[միջատաբանություն]]ը՝ միջատներին, [[իխթիոլոգիա]]ն՝ ձկներին, [[օրնիտոլոգիա]]ն՝ թռչուններին և այլն։ Կենդանիներին վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էին նրանց որսալու, ընտելացնելու կամ բուծելու, նրանցից պաշտպանվելու համար, մարդիկ հավաքել և ունեցել են հազարամյակների ընթացքում։ Սակայն կենդանաբանությունը, որպես գիտություն, ծնունդ է առել [[Հին Հունաստան]]ում՝ կապված [[Արիստոտել]]ի անվան հետ։ Արիստոտելն իր աշխատություններում տեղեկություններ է հայտնում կենդանիների շուրջ 500 տեսակի մասին, որոնց միավորել է մի քանի խոշոր խմբերում։ [[Մանրադիտակ]]ի գյուտն ու օգտագործումը հանգուցային նշանակություն ունեցող իրադարձություն էին կենդանաբանության և ընդհանրապես օրգանական աշխարհի ճանաչման համար։


[[Լևենհուկ]]ը հայտնաբերեց միաբջիջ պարզագույն կենդանիների աշխարհը, բացահայտվեցին կենդանիների բջջային կազմության առանձնահատկությունները, սեռական բազմացման բջջաբանական գաղտնիքները։ Այդ ժամանակաշրջանում հիմնադրվեցին կենդանական աշխարհի զարգացման և ժամանակակից դասակարգման հիմունքները, լույս տեսավ շվեդացի բնագետ [[Կարլ Լիննեյ]]ի «Բնության համակարգ» աշխատությունը, որտեղ գիտությանը հայտնի կենդանիներն ստացան մինչև օրս պահպանվող կրկնակի անվանումը։ Կենդանաբանության մեջ հեղաշրջող իրադարձություն հանդիսացավ կենդանիների բջջային կազմության և օրգանական աշխարհի զարգացման էվոլյուցիոն ուսմունքի ստեղծումը։ Նշվածներն ուղեցույց հանդիսացան կենդանիների ֆիլոգենետիկ զարգացման տեսության և բիոգենետիկ օրենքի ստեղծման համար։ 18-19-րդ դարերում կուտակված գիտելիքներից ծնունդ առան էկոլոգիայի, սաղմնաբանության, ձևաբանության նոր էվոլյուցիոն-համեմատական ուղղություններ, որոնց ստեղծման ու զարգացման ասպարեզում մեծ դեր են ունեցել ռուս կենդանաբաններ Ի.Ռուլեն, Ն.Սևերցովը, Ի.Մեչնիկովը և ուրիշներ։
[[Լևենհուկ]]ը հայտնաբերեց միաբջիջ պարզագույն կենդանիների աշխարհը, բացահայտվեցին կենդանիների բջջային կազմության առանձնահատկությունները, սեռական բազմացման բջջաբանական գաղտնիքները։ Այդ ժամանակաշրջանում հիմնադրվեցին կենդանական աշխարհի զարգացման և ժամանակակից դասակարգման հիմունքները, լույս տեսավ շվեդացի բնագետ [[Կառլ Լիննեյ]]ի «Բնության համակարգ» աշխատությունը, որտեղ գիտությանը հայտնի կենդանիներն ստացան մինչև օրս պահպանվող կրկնակի անվանումը։ Կենդանաբանության մեջ հեղաշրջող իրադարձություն հանդիսացավ կենդանիների բջջային կազմության և օրգանական աշխարհի զարգացման էվոլյուցիոն ուսմունքի ստեղծումը։ Նշվածներն ուղեցույց հանդիսացան կենդանիների ֆիլոգենետիկ զարգացման տեսության և բիոգենետիկ օրենքի ստեղծման համար։ 18-19-րդ դարերում կուտակված գիտելիքներից ծնունդ առան էկոլոգիայի, սաղմնաբանության, ձևաբանության նոր էվոլյուցիոն-համեմատական ուղղություններ, որոնց ստեղծման ու զարգացման ասպարեզում մեծ դեր են ունեցել ռուս կենդանաբաններ Ի.Ռուլեն, Ն.Սևերցովը, Ի.Մեչնիկովը և ուրիշներ։


== Գրականություն ==
== Գրականություն ==

15:23, 14 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ

Կենդանաբանություն կամ զոոլոգիա, գիտություն կենդանիների մասին։ Կենսաբանության բաժին է, ուսումնասիրում է կենդանիների բազմազանությունը, տարածումը, կազմությունը և կենսագործունեության օրինաչափությունները։ Ժամանակակից կենդաբանությունը գիտությունների մի համալիր է, իր մեջ ընդգրկում է մասնաճյուղային շատ դիսցիպլիններ, որոնց ուսումնասիրության առարկան մի դեպքում կենդանիների կառուցվածքային, կենսագործունեության կամ զարգացման երևույթներն են, մյուս դեպքում՝ կարգաբանական որոշակի աստիճանում գտնվող կենդանիները։ Կենդանաբանական գիտությունների մեջ դասվում են.

  • կենդանիների կարգաբանությունը, որն ուսումնասիրում է նրանց տեսակային բազմազանությունը, բացահայտում պատմական զարգացման ուղին և այլն
  • կենդանիների սաղմնաբանությունը, որն զբաղվում է անհատական զարգացման (օնտոգենեզ) առանձնահատկություններով
  • կենդանիների ձևաբանությունը, որն ուսումնասիրում է կենդանիների արտաքին և ներքին կառուցվածքները
  • էկոլոգիան, որը բացահայտում է օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև եղած կապը
  • կենդանիների աշխարհագրությունը, որը բացահայտում է կենդանիների տարածվածությունը ջրում և ցամաքում, Երկրի առանձին մասերի կենդանական աշխարհի կազմությունն ու ծագման առանձնահատկությունները։
  • Կենդանիների ֆիզիոլոգիան, որը հետազոտում է կենդանի օրգանիզմում կատարվող կենսագործունեության օրինաչափությունները և այլն։

20-րդ դարում նշված գիտություններին ավելացան ևս երկուսը՝ գենետիկան և մոլեկուլային կենսաբանությունը։ Կենդանաբանության մեջ են դասվում նաև այն բաժինները, որոնք ուսումնասիրում են կարգաբանական մեծ խմբերի մեջ մտնող կենդանիների տեսակները, օրինակ, պրոտոզոոլոգիան ուսումնասիրում է միաբջիջ կենդանիներին, միջատաբանությունը՝ միջատներին, իխթիոլոգիան՝ ձկներին, օրնիտոլոգիան՝ թռչուններին և այլն։ Կենդանիներին վերաբերող այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ էին նրանց որսալու, ընտելացնելու կամ բուծելու, նրանցից պաշտպանվելու համար, մարդիկ հավաքել և ունեցել են հազարամյակների ընթացքում։ Սակայն կենդանաբանությունը, որպես գիտություն, ծնունդ է առել Հին Հունաստանում՝ կապված Արիստոտելի անվան հետ։ Արիստոտելն իր աշխատություններում տեղեկություններ է հայտնում կենդանիների շուրջ 500 տեսակի մասին, որոնց միավորել է մի քանի խոշոր խմբերում։ Մանրադիտակի գյուտն ու օգտագործումը հանգուցային նշանակություն ունեցող իրադարձություն էին կենդանաբանության և ընդհանրապես օրգանական աշխարհի ճանաչման համար։

Լևենհուկը հայտնաբերեց միաբջիջ պարզագույն կենդանիների աշխարհը, բացահայտվեցին կենդանիների բջջային կազմության առանձնահատկությունները, սեռական բազմացման բջջաբանական գաղտնիքները։ Այդ ժամանակաշրջանում հիմնադրվեցին կենդանական աշխարհի զարգացման և ժամանակակից դասակարգման հիմունքները, լույս տեսավ շվեդացի բնագետ Կառլ Լիննեյի «Բնության համակարգ» աշխատությունը, որտեղ գիտությանը հայտնի կենդանիներն ստացան մինչև օրս պահպանվող կրկնակի անվանումը։ Կենդանաբանության մեջ հեղաշրջող իրադարձություն հանդիսացավ կենդանիների բջջային կազմության և օրգանական աշխարհի զարգացման էվոլյուցիոն ուսմունքի ստեղծումը։ Նշվածներն ուղեցույց հանդիսացան կենդանիների ֆիլոգենետիկ զարգացման տեսության և բիոգենետիկ օրենքի ստեղծման համար։ 18-19-րդ դարերում կուտակված գիտելիքներից ծնունդ առան էկոլոգիայի, սաղմնաբանության, ձևաբանության նոր էվոլյուցիոն-համեմատական ուղղություններ, որոնց ստեղծման ու զարգացման ասպարեզում մեծ դեր են ունեցել ռուս կենդանաբաններ Ի.Ռուլեն, Ն.Սևերցովը, Ի.Մեչնիկովը և ուրիշներ։

Գրականություն

«5-րդ հատոր». Հայկական սովետական հանրագիտարան. 1979 թ. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։