«Կրող հրթիռ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Թարգմանություն ռուսական էջից
(Տարբերություն չկա)

10:46, 28 Նոյեմբերի 2011-ի տարբերակ

Կրող հրթիռի արձակումը «Պրոտոն-Կ»

Կրող հրթիռ — սարք, որը գործում է ռեակտիվ շարժման սկզբունքով (հրթիռ) և նախատեսված է օգտակար զանգվածի տիեզերք դուրս բերման համար:

Կրող հրթիռները դասակարգվում են աստիճանների քանակով (մեկ, երկու աստիճան և այլն): Նրանք նույնպես բաժանվում են մեկ անգամյա կամ բազմակի օգտագործման համար նախատեսված: Առավել մեծ տարածում են ստացել մեկանգամյա օգտագործման բազմաստիճան հրթիռները: Մեկանգամյա հրթիռները ավելի պարզ կառուցվածք ունեն և հետևաբար ավելի հուսալի են: Անհրաժեշտ է նշել, որ մեկ աստիճան ունեցող հրթիռը ուղեծրային արագության հասնելու համար պետք է ունենա մեկնարկային զանգվածի 7-10 % չափով վերջնական զանգված, որը ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում դարձնում է նրանց չափազանց ոչ արդյունավետ: Մի քանի աստիճանների առկայությունը թույլ է տալիս զգալիորեն մեծացնել օգտակար զանգվածի հարաբերությունը հրթիռի մեկնարկային զանգվածին: Միևնույն ժամանակ բազմաստիճան հրթիռները պահանջում են տարածություններ միջանկյալ աստիճանների ընկնելու համար:

Ամբողջապես բազմակի օգտագործման կրող հրթիռներ առայժմ գոյություն չունեն: Մասնակիորեն բազմակի օգտագործման համակարգ է ամերիկյան «Սփեյս Շաթլ» (Տիեզերական մաքոք), ինչպես նաև սովետական «Էներգիա-Բուրան» համակարգը: Այնուամենայնիվ «Սփեյս Շաթլ» ծրագիրը չկարողացավ զգալիորեն նվազեցնել բեռների ուղեծիր դուրս բերման գինը, բացի այդ բազմակի օգտագործման տրանսպորտային համակարգերը աչքի են ընկնում նախամեկնարկային պատրաստության բարդությամբ և ժամանակատարությամբ (նրանց նկատմամբ բարձր հուսալիության և անվտանգության պահանջների պատճառով):

Տես նաև