«Հայկազ Նավասարդյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:1957 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 21. Տող 21.


{{DEFAULTSORT:Նավասարդյան, Հայկազ}}
{{DEFAULTSORT:Նավասարդյան, Հայկազ}}
[[Կատեգորիա:Ծաղկաշեն (Արագածոտն) գյուղում ծնվածներ]]

[[Կատեգորիա:Տնօրեններ]]
[[Կատեգորիա:Տնօրեններ]]
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]]
[[Կատեգորիա:ԵՊՀ շրջանավարտներ]]

07:57, 15 Մարտի 2018-ի տարբերակ

Հայկազ Նավասարդյան
Ծնվել էհունվարի 10, 1957(1957-01-10) (67 տարեկան)
Ծաղկաշեն, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերՖիզմաթ դպրոց (1974), Երևանի պետական համալսարան (1979) և Երևանի պետական համալսարան (1983)
Պարգևներ

Հայկազ Սարիբեկի Նավասարդյան (հունվարի 10, 1957(1957-01-10), Ծաղկաշեն, Ապարանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկ-ծրագրավորող:

Կենսագրություն

Հայկազ Նավասարդյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության Ապարանի Ծաղկաշեն գյուղում: 1964-1971 թվականներին սովորել է Ծաղկաշենի 8-ամյա դպրոցում: Այնուհետև ուսումը շարունակել է ԵՊՀ-ին առընթեր ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ դպրոցում, որն ավարտել է 1974 թվականին։ Նույն տարում ընդունվել և 1979 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի մեխմաթ ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը։ 1980-1983 թվականներին սովորել է ԵՊՀ-ի հեռակա ասպիրանտուրայում:

Աշխատանքային գործունեություն

1979-1988 թվականներին աշխատել է ԵՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետում՝ որպես մաթեմատիկ-ծրագրավորող։ 1983-1988 թվականներին համատեղությամբ աշխատել է ԵՊՀ-ին առընթեր դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1988 թվականից՝ որպես հիմնական աշխատող։ 1990-1993 թվականներին և 1997-2002 թվականներին աշխատել է որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, իսկ 2002 թվականի մարտի 11-ից՝ տնօրեն։

1997 թվականին հիմնադրել է Ուսում ոչ պետական հանրակրթական դպրոցը և 1997-2002 թվականներին եղել է այդ դպրոցի տնօրենը։

1990 թվականին ստացել է «Մեթոդիստ ուսուցիչ» կոչում, իսկ 1996 թվականին՝ մաթեմատիկայի հետազոտող ուսուցչի որակավորում։ Մարզային, հանրապետական և միջազգային օլիմպիադաների կազմակերպման համար պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով 2 շնորհակալագրերով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի շնորհակալագրով և դիպլոմով։ Նա ունի մի շարք տպագրված հոդվածներ, զեկուցումներ, մաթեմատիկայի տեղեկագիրք, գրքույկներ, «Երկրաչափության լրացուցիչ նյութեր» և «Հետաքրքրաշարժ խնդիրներ», թարգմանել և անհրաժեշտ տեսական նյութ ավելացնելով հրատարակել է Վ. Պարախնևիչի «Երկրաչափության խնդիրների ժողովածու» խնդրագիրքը, 7-9-րդ դասարանցիների ընդունելության քննությունների համար կազմել է «Հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ» 2001-2012 թվականներին խնդրագիրքը։

Պարգևներ

Աղբյուրներ