«JenTower»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 2. | Տող 2. | ||
| հայերեն անվանում = Են աշտարակ |
| հայերեն անվանում = Են աշտարակ |
||
| բնօրինակ անվանում = JenTower |
| բնօրինակ անվանում = JenTower |
||
| կառուցման ժամանակ = 1915 թվականին |
|||
| օգտագործում = |
|||
| ծայրաձող = 127 մետր |
|||
| ճարտարապետ = Հերման Հենզելման |
|||
}} |
}} |
||
[[Պատկեր:Jena - JenTower (aka).jpg|մինի]] |
[[Պատկեր:Jena - JenTower (aka).jpg|մինի]] |
12:40, 27 Նոյեմբերի 2017-ի տարբերակ
Են աշտարակ | |
JenTower | |
Տեղագրություն | |
Կառուցման ժամանակ | 1915 թվականին |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 127 մետր |
Տեխնիկական պարամետրներ | |
Ճարտարապետ | Հերման Հենզելման |
JenTower (Են աշտարակ), երկնաքեր Գերմանիայի Ենա քաղաքում:
Անվանում
Աշտարակը հայտնի է բազմաթիվ անուններով՝ պաշտոնական և ոչ պաշտոնական: 1992 թվականից մինչև 2005 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում աշտարակը կոչվել է Ինտերշոփ աշտարակ՝ հիմնական վարձակալ Ինտերշոփ կոմունիքեյշն AG-ի անվանումով: 2004 թվականի նոյեմբերի 30-ին շենքը վերանվանվել է JenTower: Մինչև 1995 թվական շենքը օգտագործվել է Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի կողմից, ուստի դեռևս հայտնի է որպես համալսարանի աշտարակ:
Լրացուցիչ ոչ պաշտոնական անուններն են՝ Phallus Jenensis, Keksrolle (Կեքս ռուլետ) կամ Henselmann աշտարակ՝ ճարտարապետ Հերման Հենզելմանի անունով: Հաճախ այն պարզապես կոչվում է աշտարակ:
Շրջակայքի շինություններ
JenTower-ը գտնվում է հենց այսպես կոչված 15-րդ շենքի դիմաց, որն առաջին գերմանական բարձրահարկ շենքն էր: Շենք 15-ը կառուցվել է 1915 թվականին՝ 43 մետր բարձրությամբ ճարտարապետ Ֆրիդրիխ Պյուտցերի (1871-1922) նախագծով: Հարևանությամբ են գտնվում այլ շենքեր՝ Հենզելմանի կողմից նախագծված Շենք 36-ը (այսօր Ջենոպիկի նստավայրը) և Շենք 59-ը (Carl Zeiss Ենայի հետազոտական շենքը):
Կառուցում
Աշտարակի ճարտարապետը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության ամենահայտնի ճարտարապետներից մեկն է՝ Հերման Հենզելմանը: Մոնոլիտ աշտարակի գաղափարը՝ որպես «քաղաքային թագ», մշակվել է 1920-ական թթ. Մագդեբուրգ քաղաքի ճարտարապետ Բրունո Տաուտի կողմից:
Շինարարությունը սկսվել է 1969 թվականի հունիսին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից պահպանված բնակելի և բիզնես շրջանում: Հիմնաքարը դրվել է 1970 թվականի ապրիլի 30-ին: Շինարարությունն իրականացվել է սահող կաղապար մեթոդով և ավարտվել է 1972 թվականի հոկտեմբերի 2-ին՝ 127 մետր բարձրությամբ: Շրջանաձև աշտարակը երկաթբետոնե կառույց է, երկու ներքնահարկով, 3.20 մետր հաստությամբ հիմքով և 33 մետր տրամագծով: 1972-1973 թվականներին շենքը եղել է Գերմանիայի ամենաբարձր կառույցը:
1999 թվականին շենքը վաճառվել է: Ներդրողը մոդերնիզացիան ավարտել է 2001 թվականին: Ավելացվել են երկու լրացուցիչ հարկեր և UMTS ալեհավաք, իսկ 28-րդ և 29-րդ հարկերը վերածվել են ռեստորանի: Ալեհավաքի հետ միասին աշտարակի բարձրությունը հասնում է 159 մետրի[1]: Շենքն ամենաբարձրն է Արևելյան Գերմանիայում, իսկ Գերմանիայում 21-րդ ամենաբարձր կառույցն է:
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել JenTower կատեգորիայում։ |