«Վիպակ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.5.2) (Ռոբոտը ավելացնում է․: lv հեռացնում է․: bat-smg, be-x-old, cv, da, et, fr, gd, hr, ka, lb, scn, sh, sr
չ r2.6.4) (Ռոբոտը փոփոխում է․: tr:Hikâye
Տող 53. Տող 53.
[[sv:Novell]]
[[sv:Novell]]
[[th:เรื่องสั้น]]
[[th:เรื่องสั้น]]
[[tr:Hikaye (edebiyat)]]
[[tr:Hikâye]]
[[uk:Оповідання]]
[[uk:Оповідання]]
[[ur:افسانہ]]
[[ur:افسانہ]]

01:01, 27 Սեպտեմբերի 2011-ի տարբերակ

Վիպակ - գրականության պատմողական ժանրերից մեկը, որը միջին տեղ է գրավում վեպի և պատմվածքի միջև։

Գործող անձանց թվով, կյանքի ընդգրկման ծավալով վիպակն ավելի մեծ է պատմվածքից և նորավեպից, բայց փոքր` վեպից։ Վեպի մի շարք գծեր հատուկ են նաև վիպակներին, և առհասարակ` վիպակն ու վեպը խստորեն սահմանազատել հնարավոր չէ։ Վիպակի մեջ ևս կարող են լինել սյուժետային մի քանի գծեր, էպիկական շարադրանքը կարող է տոգորվել քնարական կամ դրամատիկ շնչով։

Վիպակի նմուշներ են Ալեքսանդր Պուշկինի «Դուբրովսկին», Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան», Պրոսպեր Մերիմեի «Կարմենը», Մուրացանի «Առաքյալը», Շիրվանզադեի «Նամուսը» և այլն։

Կան վիպակներ էլ, որոնք ծավալի և ժանրային առանձնահատկությունների տեսակետից երբեմն համարվում են նաև պատմվածք (օրինակ` Մուրացանի «Նոյի ագռավը», Շիրվանզադեի «Կրակը»)։[1]

Աղբյուրներ

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 279.