«Վուրգ Ոսկանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ
{{Տեղեկաքարտ Ռազմական գործիչ
| պատկեր = Վուրգ Ոսկանյան.jpg
| պատկեր = Վուրգ Ոսկանյան.jpg
| մահվան վայր = Վուրգավան
}}
}}
'''Վուրգ Արշակի Ոսկանյան''', ([[1941]], [[մայիսի 28]], [[Բռնակոթ]] - [[1993]], [[մարտի 31]], [[Վուրգավան]]) Արցախյան պատերազմի մասնակից, հերոս։
'''Վուրգ Արշակի Ոսկանյան''', ([[1941]], [[մայիսի 28]], [[Բռնակոթ]] - [[1993]], [[մարտի 31]], [[Վուրգավան]]) Արցախյան պատերազմի մասնակից, հերոս։

10:31, 7 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Վուրգ Ոսկանյան
մայիսի 28, 1941(1941-05-28) - մարտի 31, 1993(1993-03-31) (51 տարեկան)
ԾննդավայրԲռնակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՎուրգավան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Վուրգ Արշակի Ոսկանյան, (1941, մայիսի 28, Բռնակոթ - 1993, մարտի 31, Վուրգավան) Արցախյան պատերազմի մասնակից, հերոս։

Կենսագրություն

Վուրգ Ոսկանյանը ծնվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում։ Եղել է Սիսիանի թիվ 1 դպրոցի զինղեկը։ Վուրգի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ, իր հայրենի Բռնակոթում՝ մի բլրի լանջին, կառուցվել է Մեծ եղեռնի 2-րդ հուշարձանը։ Վուրգն առաջիններից էր, որ Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեն։ 1989 թվականին Վուրգի մտահղացմամբ և «Ղարաբաղ» կոմիտեի տղաների ուժերով, քարտաշ-վարպետների ջանքերով Սիսիանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ ապրիլի 24-ին կառուցվել է Հայոց ցեղասպանության 74-րդ տարեդարձը խորհրդանշող հուշարձանը։

Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով միացել է պայքարին։ Կռվել է Զանգեզուրի, Տավուշի, Արցախի պաշտպանական դիրքերում։

Վուրգի հուշարձանը Սիսիանում

Զոհվել է Լաչինի Կորչու (Վակունիս) գյուղի մարտական հենակետում[1]:

Պարգևներ

  • 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշան

Հիշատակ

Վուրգ Ոսկանյանի անվամբ է կոչվում Սիսիանի թիվ 4 դպրոցը, Արցախի Վակունիս գյուղը, որտեղ 1993 թվականին զոհվել է ազատագրական պատերազմի հերոսը, վերանվանվել է Վուրգի անվամբ՝ Վուրգավան։ 2012 թվականին Սիսիանում տեղադրվել է Վուրգի հուշարձանը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան)[2]:

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ