«Վինչեստեր առեղծվածային տուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ստեղծվել է «Winchester Mystery House» էջը թարգմանելիս
(Տարբերություն չկա)

20:11, 21 հունվարի 2017-ի տարբերակ

Վինչեստեր առեղծվածային տունը մեծ առանձնատուն է Կալիֆորնիա նահանգի Սան Ժոզե համայնքում, որը մի ժամանակ եղել է հրանոթային խոշոր կալվածատիրոջ՝ Վիլյամ Ուիրթ Վինչեստերի այրու՝ Սարա Վինչեստերի նստավայրը։ Գտնվում է հարավային Վինչեստեր ծառուղում, Սան Ժոզեում: Աննա թագուհու վիկտորյանական ոճի առանձնատունը հռչակվել է իր չափսերով, ճարտարապետական հետաքրքրություններով և վարպետի նախագծած պլանի բացակայությամբ։ Այն Կալիֆորնիայի պատմական ուղենիշն է և ներառված է Պատմական վայրերի ազգային ուղեցույցում։ Պաշտոնական տվյալներով Վինչեստերը համարվում է Կալիֆորնիայի ԱՄՆ Առևտրային բաժնի կողմից հաճախ այցելվող երկու վայրերից մեկը՝ Սան Դիեգոյի  Ուալի տնից հետո։

Սկսած 1884թ․ կառույցի սկզբնական աշխատանքներից`շատերը, ներառյալ Վինչեստերը, պնդել են, որ կառույցը եղել է ուրվականների հաճախ այցելվող վայրը, ովքեր սպանվել են Վինչեստերի հրացաններից։ Վինչեստերի հսկողության տակ, որոշ հաշվարկներով, առանց դադարի, մինչև 1922թ․ սեպտ․ 5 Սարա Վինչեստերի մահը, կառույցի հիմնավեր աշխատանքները շարունակվել են ժամացույցի շուրջը, որի աշխատաժամանակը անմիջապես նվազել է։ Ինչևէ, Սարա Վինչեստերի կենսագիրը պնդում է, որ Վինչեստերը "սովորաբար ամիսներ շարունակ ազատել է աշխատողներին":

Ներշնչում

Տան պատուհանները
Լոգարաննների դռները եղել են ամուր փայտից; նրանք փոխարինվել են ապակով, որպեսզի զբոսաշրջիկները տարբերեն դրանք գործածվող լոգարաններից։ Հարյուրավոր աշխատողներ ապրել են այնտեղ, և բոլոր 13 լոգարաններն էլ օգտագործել են և ավելի ուշ առանձնացվել են իրարից։ Սարա Վինչեստերի կյանքի վերջին տարիներին լոգարաններից մեկը եղել է պատուհանով, որպեսզի բուժքույրը կարողանար հսկել իրեն։

1881թ․ տուբերկուլյոզից մահացած ամուսնու մահից հետո, Սարա Վինչեստերը ժառանգում է ավելի քան 20.5 մլն․ դոլլար։ Նա դառնում է Վինչեստեր զինտեխնիկայի ընկերության հիսուն տոկոսի իրավատեր, կոպիտ հաշվարկով, տալով նրան օրական 1,000 $ գումար, որը 2013 թ. տվյալներով հավասար է օրը 23,000 $:  


1884 թ-ին նա գնում է մի անավարտ բնակելի տուն Սանտա Կլարա հովտում և սկսում է իր նոր առանձնատան կառուցումը: Հյուսներ է վարձում, ովքեր տան վրա աշխատում են օր ու գիշեր, մինչև որ այն դառնում է յոթհարկանի շքեղ առանձնատուն: Տան ճարտարապետությունն իրականացել է առանց ճարտարապետի միջամտության, և կառույցին տրվել է պատահական նորաձևություն, այդ իսկ պատճառով տունն ունի բազմաթիվ տարօրինակություններ, ինչպես օրինակ, դռներ, որոնք ոչ մի տեղ չեն տանում, պատուհաններ, որոնք նայում են այլ սենյակների և աստիճաններ՝ տարօրինակ չափերի բարձրությամբ: Այս տարօրինակությունները վերագրվում են նրա հոգիներին հավատալու փաստին:[1]

Մինչև 1906թ. երկրաշարժը, տունը եղել է յոթհարկանի, բայց այսօր այն միայն չորս հարկանի է: Տունը առավելապես կարմրափայտ է՝ տիկին Վինչեստերի նախընտրությամբ, այնուամենայնիվ նա տանել չի կարողացել այդ ամենը: Ուստի նա պահանջել է կիրառել արհեստական հացահատիկ և ներկեր: Հենց այդ պատճառով էլ տանը գրեթե բոլոր փայտերը ներկապատ են: Տունը ներկելու համար պահանջվել է մոտ 20,500 ամերիկյան ներկի գալոն: Տունը կառուցվել է տատանվող հիմքից, որն էլ ըստ ենթադրության պահպանել է տունը ամբողջությամբ փլուզվելուց. 1906թ. երկրաշարժից և 1989թ. Լոմա Պրիետա երկրաշարժից: Այս տեսակ կառույցը թույլ է տալիս տունը ազատորեն տեղափոխելու, քանի որ այն լիովին կցված չէ աղյուսե հիմքին: Այնտեղ կա մոտավորապես 161 սենյակ, այդ թվում՝ 40 ննջարան, 2 դահլիճ (մեկը ավարտուն, մյուսը՝ կիսակառույց), ինչպես նաև 47 բուխարի, շուրջ 10.000 լուսամուտ, 17 ծխնելույզ, երկու նկուղ և երեք վերելակ: Նրա սեփականությունը մի ժամանակ եղել է 162 ակր, բայց այդ ժամանակից ի վեր կալվածքը կրճատվել է՝ հասնելով 4.2 ակրի: Այն ունի ոսկե և արծաթե ջահեր, ձեռքով հավաքած մանրահատակ, ինչպես նաև հսկայական գույների և նյութերի դասավորություն: Վինչեստեր կալվածքում կար միայն մեկ գործող պետքարան, իսկ մնացած պետքարանները թակարդներ էին շփոթված ոգիների համար: Ահա սա է նրա՝ ամեն գիշեր տարբեր սենյակներում քնելու պատճառը:[2]

Տան հարմարությունները հազվադեպ են եղել կառուցման ժամանակաշրջանում: Այն ներառել է   գոլորշային և օդային ջեռուցում, տան ժամանակակից պետքարան և կոյուղի, հրման կոճակով գազ, լույս, և տիկին Վինչեստերի անձնական (և միակ) տաք ցնցուղը: Կա նաև երեք վերելակ, այդ թվում Օտիս էլեկտրատեխնիկա, որոնցից մեկը էներգիա է ստացել բացառիկ հորիզոնական հիդրավլիկ վերելակի մխոցից: 

Սրանք են Օtis Ավտոմատ էլեկտրական վերելակի ձեռնարկները և անձեռնմխելի գործիքները

Տիկին Վինչեստերը երբեք չի խնայել զարդարանքի հարստացումը, որն էլ, թվում է, իր ավանդն է ունեցել ճարտարապետական գեղեցկության հարցում: Շատ ցուցափեղկեր ստեղծվել են Tiffany ընկերության կողմից: Նրանցից որոշները մշակվել են հատուկ նրա համար, այդ թվում ՝ "սարդոստայն" պատուհանը, որը հատկանշել է իր սիրելի վեբ-դիզայնը: Այս պատուհանը երբեք չի տեղադրվել, բայց գոյություն ունի այսպես կոչված "25,000 $-անոց պահեստում". այսպես է կոչվում այն պատճառով, որ այդ պատուհանը ի սկզբանե գնահատված է եղել 25,000$: Այսօր այն անգնահատելի է, բայց 2015թ. այն հավասարարժեք է եղել 354,026$: Մեկը մշակվել է հենց Tiffany-ի կողմից, այնպես որ, երբ լույսը ընկել է բրգաձև բյուրեղապակիներին, ծիածանը շրդադարձ է կատարել դեպի սենյակ: 

Վինչեստեր առեղծվածային տան պատկերը բարձրահարկ շինության հարավային մասից

Երբ Վինչեստերը մահացավ, նրա ողջ կարողությունը (բացառությամբ տան) կտակեց իր զարմուհին և անձնական քարտուղարը: Նրա զարմուհին վերցրեց իրեն հարկավոր բաները, իսկ մնացածը հանեց աճուրդի: Տան բոլոր կահույքի տեղափոխման համար պահանջվեց վեց բեռնատար մեքենա, վեց շաբաթ՝ օրական ութժամյա աշխատանքով:[3] Տիկին Վինչեստերը ոչինչ չի հիշատակել իր առանձնատան մասին, և գնահատողները տունը անարժեք են համարել, որովհետև անկատար դիզայնի և կառույցի աննպատակահարմարության պատճառով երկրաշարժը մեծ վնաս է հասցրել շինությանը: Այն վաճառվել է աճուրդում՝ տեղի ավանդատուի կողմից 135,000$-ով, և հետագայում 10 տարի վարձակալությամբ հանձնվել է Ջոն և Մայմե Բրաուններին, ովքեր էլ, ի վերջո, գնել են այն: 1923 թ. փետրվարին՝ Վինչեստերի մահից հինգ ամիս հետո, տան դռները բացվել են հասարակության առջև՝ Մայմե Բրաունի գլխավորությամբ:[4] 1924 թ. Հարրի Հուդինին շրջել է առանձնատանը և թերթին տրված հայտատարության մեջ այն անվանել է Առեղծվածային տուն:

Այսօր տունը պատկանում է Վինչեստեր ներդրումային ՍՊԸ-ին.[5] սեփական կազմակերպություն, որը ներկայացնում է Ջոն և Մայմե Բրաունների սերունդներին:

2016 թ. մեկ այլ սենյակ է հայտնաբերվել, և հասանելի է դարձել հասարակության համար. վերնահարկ տարածություն, որը ներառում է Վիկտորիա թագուհու ժամանակաշրջանի թախտ, համազգեստ, կարի մեքենա և նկարներ:[6]

References

  1. Most Haunted Արխիվացված Հունվար 31, 2010 Wayback Machine
  2. «The House - The world famous Winchester Mystery House™ in San Jose, California, is an extravagant maze of Victorian craftsmanship – marvelous, baffling, eerily eccentric, and undeniably, haunted». winchestermysteryhouse.com. Վերցված է 2015-11-20-ին.
  3. Ignoffo, Mary Jo. "Captive of the Labyrinth: Sarah L. Winchester, Heiress to the Rifle Fortune."
  4. Ignoffo, Mary Jo. "Captive of the Labyrinth: Sarah L. Winchester, Heiress to the Rifle Fortune."
  5. HouseFront Արխիվացված Մայիս 25, 2009 Wayback Machine
  6. «New room found at San Jose's Winchester Mystery House». abc7news.com. 10 October 2016.