«Ելակոդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 15. Տող 15.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.columbia.edu/acis/history/interpreter.html IBM Card Interpreters] page at Columbia University
* [http://www.columbia.edu/acis/history/interpreter.html IBM Card Interpreters] page at Columbia University
* [http://www.archive.org/download/TheoreticalFoundationsForPracticaltotallyFunctionalProgramming/33429551_PHD_totalthesis.pdf Theoretical Foundations For Practical 'Totally Functional Programming'] 
* [http://www.archive.org/download/TheoreticalFoundationsForPracticaltotallyFunctionalProgramming/33429551_PHD_totalthesis.pdf Theoretical Foundations For Practical 'Totally Functional Programming']
* [https://www.youtube.com/watch?v=_C5AHaS1mOA Short animation] 
* [https://www.youtube.com/watch?v=_C5AHaS1mOA Short animation]
* http://ocw.mit.edu/courses/electrical-engineering-and-computer-science/6-004-computation-structures-spring-2009/lecture-notes/MIT6_004s09_lec11.pdf
* http://ocw.mit.edu/courses/electrical-engineering-and-computer-science/6-004-computation-structures-spring-2009/lecture-notes/MIT6_004s09_lec11.pdf
* https://q3k.org/gentoomen/Programming/Pragmatic%20Programmers/Language%20Implementation%20Patterns.pdf
* https://q3k.org/gentoomen/Programming/Pragmatic%20Programmers/Language%20Implementation%20Patterns.pdf

23:21, 22 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Համակարգչային գիտության բնագավառում սկզբնական կոդը(անգլ.՝ Source code ) որևէ ծրագրավորման լեզվով գրված դրույթների կամ սահմանումների հավաքածու է։ Այն ծրագրավորողների կողմից օգտագործվող մեխանիզմ է, որը հիմնականում օգտագործվում է համակարգչի գործողությունները մատնանշելու համար։ Ծրագրի սկզբնական կոդը, որը սովորաբար բաղկացած է մեկ կամ մի քանի տեքստային ֆայլերից, երբեմն պահվում է տվյալների բազայում որպես պահպանված պրոցեդուրա, ինչպես նաև կարող է պահվել կրիչի վրա որպես կոդի փոքր կտորներ։ Սկզբնական կոդի ֆայլերի մեծ հավաքածուն կարող է դասակարգվել կատալոգների ծառի մեջ, որն այդ դեպքում անվանում են ծրագրային ծառ։ Համակարգչային ծրագրի սկզբնական կոդն անհրաժեշտ է մարդու համար ընթեռնելի ձևից փոխարկել համակարգչի համար իրագործելի ձևի։ Սկզբնական կոդը կոմպիլյատորի միջոցով կարող է փոխարկվել կատարվող կոդի։ Համակարգչային նախագծի կոդի հիմքը դա նախագիծը կազմող համակարգչային ծրագրերի բոլոր սկզբնական կոդերի մեծ հավաքածուն է։

Նպատակները

Սկզբնական կոդն օգտագործվում է որպես կատարվող ծրագիր ստեղծող պրոցեսի մուտք։ Այն նաև օգտագործվում է որպես մարդկանց միջև հաղորդակցման ալգորիթմների մեթոդ։ Ծրագրավորման տեխնիկա սովորելու համար ծրագրավորողները հաճախ համարում են օգտակար ընթացիկ սկզբնական կոդը վերանայելը։ Սկզբնական կոդի մատչելի դարձնելը բոլոր ծրագրավորողներին հաճախ նշվում է որպես վերջիններիս ծրագրավորման հմտությունների լավացման կարևոր գործոն։ Որոշ մարդիկ սկզբնական կոդը դիտարկում են որպես արտահայտիչ դերասանական միջոց։ Ծրագրակազմը այլ համակարգչային պլատֆորմի վրա տեղափոխելը սովորաբար անչափ դժվար է առանց սկզբնական կոդի։ Ծրագրի որոշակի կտորների տեղափոխելիությունը առանց ծրագրային կոդի հաշվողական տեսակետից հիմնականում թանկ է։ Տեղափոխելիության հնարավոր ընտրանքները ներառում են կոդի երկուական թարգմանությունը և սկզբնական պլատֆորմի էմուլյացիան։ Կատարվող կոդի դեկոմպիլյացիան կարող է օգտագործվել ասեմբլերով կամ բարձր մակարդակի ծրագրավորման լեզվով սկզբնական կոդ ստանալու համար։ Ծրագրավորողները ծրագրակազմի մի հատվածից վերցված սկզբնական կոդը հաճախ հարմարացնում են մեկ այլ նախագծում օգտագործելու համար։ Այս գաղափարը հայտնի է որպես ծրագրակազմի վերագործածելիություն։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելակոդ» հոդվածին։