«Ամուրիկ»–ի խմբագրումների տարբերություն
չ կետադրական, ձևաչափ |
|||
Տող 31. | Տող 31. | ||
}} |
}} |
||
'''Ամուրիկ''' |
'''Ամուրիկ''' (''Fringilla coelebs''), [[սերինոսներ]]ի ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում տարածված։ |
||
==Արտաքին կառուցվածք== |
==Արտաքին կառուցվածք== |
11:38, 1 Օգոստոսի 2016-ի տարբերակ
Ամուրիկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Fringilla coelebs
(Linnaeus, 1758)
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Ամառ
Մշտական բնակություն Ձմեռ Ինտրոդուկցիա canariensis spodiogenys[1] | ||||||||||||||
|
Ամուրիկ (Fringilla coelebs), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, Հայաստանում տարածված։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 24,5-28,5 սմ, կենդանի զանգվածը՝ 20-25 գ։ Թևերի վերին մասը սպիտակ շերտով է, գոտկատեղը կանաչավուն է, պոչի եզրային փետուրները՝ սպիտակ մեծ հատվածով։ Արուի ճակատը սև է, գագաթը՝ մոխրակապույտ, մարմինը ներքևից՝ վարդագույն երանգով։ Էգը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ բաց դարչնագույն։ Երիտասարդը նման է էգին։
Կենսակերպ
Ամուրիկները շրջում են երամներով։ Աշնանը և ձմռանը այլ տեսակների հետ կազմում են մեծ երամներ։ Բնակվում է անտառներում, այգիներում, պուրակներում։ Սնվում է սերմերով, բուսական կերով։ Բույնը գավաթաձև է՝ չոր խոտաբույսերից, մամուռից, քարաքոսերից։ Ունի գեղագիտական, ճանաչողական և գիտական նշանակություն։
Օգտակար է, ոչնչացնում է մոլախոտերը։
Բազմացում և զարգացում
Բնադրում է ծառերին։ Դնում է 19 մմ տրամագծով, կապտականաչավուն՝ դարչնավուն վրձնախազերով 4-5 ձու։ Թխսակալում է 12-13 օր, ձագերը ձվից դուրս են գալիս 13-14-րդ օրը։ Հարմարված է անազատ պայմաններին։
Ծանոթագրություններ
- ↑ Distribution map compiled from Snow & Perrins Birds of the Western Palearctic, Harrison An Atlas of the Birds of the Western Palaearctic, and Clement et al. Finches & Sparrows
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |