«Հակատանկային կառավարվող հրթիռ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
+{{Ծանցանկ}}, փոխարինվեց: <references /> → {{Ծանցանկ}} oգտվելով ԱՎԲ
Տող 31. Տող 31.


== Ծանոթագրություն ==
== Ծանոթագրություն ==
{{Ծանցանկ}}
<references />


[[Կատեգորիա:Հակատանկային հրթիռային համալիրներ]]
[[Կատեգորիա:Հակատանկային հրթիռային համալիրներ]]

07:50, 21 Ապրիլի 2016-ի տարբերակ

ամերիկյան ՖԳՄ-148 Ջավելին ՀՏԿՀ-ի արձակումը

Հակատանկային կառավարվող հրթիռ (ՀՏԿՀ), հակատանկային զինամթերք է, նախատեսված տանկերի և այլ ծանր զրահատեխնիկայի դեմ պայքարելու համար։ Խորհրդային ռազմական գրականության մեջ հայտնի է նաև ՀՏԿՌԱ հակատանկային կառավարվող ռեակտիվ արկ անվանումով։[1]։ ՀՏԿՀ-ը կոշտ վառելիքով հրթիռ է, այն ընդունակ է փոխելու իր թռիչքի ուղղությունը, ըստ օպերատորի հրամանի, կամ ըստ իր ինքնակառավարող գլխիկի հրամանի։ ՀՏԿՀ-ի մարտական գլխիկը կումուլյատիվ գործողության է, նորագույն հրթիռները ավելի կատարելագործված են՝ ունեն համակցված կումուլյատիվ գործողության մարտական գլխիկ։

Դասակարգում

հակատանկային ղեկավարվող հրթիռի սխեմա
1 - պայթուցիչ, 2- մարտական մաս, 3- կատարողական մաս(ղեկ), 4- ղեկավարման և կայունարար մաս, 5- շարժիչի փողակ, 6- շարժիչ, 7- կայունարար, 8- կապի գծի ընդունիչ, 9- լուսածրման աղբյուր, 10- իրան

ՀՏԿՀ-երը հիմնականում դասակարվում են, ըստ

  • նշանառության տեսակի.
    • օպերատորի կողմից նշանառվող,
    • ինքնանշանառվող
  • օպերատորի կողմից կառավարման միջոցի.
    • հաղորդալարերով կառավարվող,
    • լազերային ճառագայթով կառավարվող,
    • ռադիոալիքներով կառավարվող
  • նշանառության եղանակի
    • ձեռքի՝ օպերտորը ղեկավարում է հրթիռը մինչև նշանակետին հասնելը,
    • կիսաավտոմատ՝ օպերատորը նշանակետի պահում է նշանոցում, իսկ հատուկ սարքավորումը կառավարում է հրթիռի թռիչքը(սովորաբար պոչամասի լուսածիրով) և տալիս է համապատասխան ղեկավարող հրամաններ,
    • «կրակեցիր մոռացար» համակարգ։
«Շտուռմ» ռուսական ՀՏԿՀ համալիր(ՄՏԼԲ քարշակի վրա)

ՀՏԿՀ-երը և արձակման սարքավորումը իրականացվում են մի քանի տարբերակով՝

  • փոխադրվող համալիր
  • ամենագնաց մեքենայի վրա տեղադրված ՀՄՄ, ԶՓ, ՄՏԼԲ և այլն,
  • ավիացիոն կայանք (սովորաբար ուղղաթիռների համար).

Բոլոր դեպքերում օգտագործվում են նույն տեսակի հրթիռներ, փոփոխվում են արձակման սարքավորումների լրակազմը, քաշը և նշանառության միջոցները։

Տես նաև

Հղումեր

Ծանոթագրություն