«Վահան (զինատեսակ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: hr:Štit
չ Ռոբոտը ավելացնում է․: ga:Sciath; cosmetic changes
Տող 11. Տող 11.

==Օգտագործումը ==
== Օգտագործումը ==
[[Պատկեր:Police officer in riot gear.jpg|thumb|150px|Թափանցիկ վահանով զինված ոստիկան]]
[[Պատկեր:Police officer in riot gear.jpg|thumb|150px|Թափանցիկ վահանով զինված ոստիկան]]
Վահանը բացի պաշտպանական համարվել է զինվորի պատվի և հաղթանակի խորհրդանիշը: Հնում զինվորները երդվել են վահանի վրա: Վիրավոր կամ զոհված մարտիկին տարել են վահանի վրա: Մարտի ժամանակ վահանի կորուստը համարվել է անպատվություն: Ասպետի վահանին դիպչելը նշանակում էր մենամարտի հրավեր, մարտում զոհված ասպետի դին ծածկել են վահանով: Այժմ շատ երկրների ոստիկաններ ցուցարարների դեմ դուրս գալուց օգտագործում են պոլիկարբոնատե կամ թիթեղյա վահաններ:

Տող 24. Տող 24.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==

*Վ. Աբրահամյան ''Միջնադարյան Հայաստանի զենքերի տեսակները'' [[1950]] թ. [[Երևան]]
* Վ. Աբրահամյան ''Միջնադարյան Հայաստանի զենքերի տեսակները'' [[1950]] թ. [[Երևան]]
*С. А. Есаян ''Оружие и военное дело древней Армении'' [[1966]] г. Ереван
* С. А. Есаян ''Оружие и военное дело древней Армении'' [[1966]] г. Ереван

{{stub}}
{{stub}}
Տող 45. Տող 45.
[[fi:Kilpi]]
[[fi:Kilpi]]
[[fr:Bouclier (arme)]]
[[fr:Bouclier (arme)]]
[[ga:Sciath]]
[[he:מגן]]
[[he:מגן]]
[[hr:Štit]]
[[hr:Štit]]

22:09, 18 Հուլիսի 2010-ի տարբերակ

Այս հոդվածը զինատեսակի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վահան։
Ուրարտական արքա Սարդուրի Բ- ի բրոնզե վահանը

Վահան - կտրող, հարվածող կամ խոցող սառը զենքերից պաշտպանվելու հնագույն զինատեսակ է: Մարտիկը կրել է սովորաբար ձախ ձեռքին (ներսի կողմից հարմարեցված կաշվե, փայտե կամ մետաղե հատուկ բռնակի միջոցով), իսկ աջ ձեռքով գործադրել հարձակողական զենքը:

Ձևերը

Կլոր վահան

Տարբեր ժողովուրդների մոտ հանդիպում են տարբեր ձևերի (կլոր, ձվածիր, եռանկյուն, ուղղանկյուն, բազմանկյուն և այլն) ու չափսերի վահաններ: Հնագույն վահանները պատրաստել են փայտից կամ հյուսել ծառի դալար ճյուղերից, դիմացկուն դարցնելու համար պատել են կաշվով, ավելի ուշ նաև մետաղյա թիթեղներով: Մ.թ.ա. II հազարամյակում Միջագետքի երկրներում և Հայկական լեռնաշխարհում տարածում են գտել նաև բրոնզե վահաններ: Ուրարտական զորաբանակում կաշեպատ ու թիթեղապատ վահաններից բացի օգտագործվել են բրոնզե շրջանաձև վահաններ:Ուրարտական արքաների բրոնզե վահանները, որոնք ունեն 0,7 մ - 1 մ տրամագիծ, արտաքին կողմից դրվագված ենկենդանիների (առյուծ, ցուլ) բարցրաքանդակ պատկերներով, սեպաձև արձանագրություններով (հիմնականում կրողի անունը): Դրանք ներսի կողմից ունեն մեկ մեծ և երկու փոքր բռնակ, մեծը՝ բռնելու, փոքրերը՝ կաշեփոկերով բազկին ամրացնելու համար: Հին Հունական, Հռոմեական և հայկական զորաբանակներում ծանրազեն հետևակայինները կրել են երկար (մարդահասակ) վահաններ, որոնք զորաճակատը հմտորեն պաշտպանել են թշնամուց (վահանափակ շղթաներ ստեղծելու մարտավարական եղանակով) և յուրայինների համար հարձակման կամ պաշտպանության հնարավորություն են ստեղծել: Զենք ու զրահի կատարելագործման հետ վահանները փոքրացել են: հրազենի գյուտից հետո գործածումից դուրս են մղվել:

Օգտագործումը

Թափանցիկ վահանով զինված ոստիկան

Վահանը բացի պաշտպանական համարվել է զինվորի պատվի և հաղթանակի խորհրդանիշը: Հնում զինվորները երդվել են վահանի վրա: Վիրավոր կամ զոհված մարտիկին տարել են վահանի վրա: Մարտի ժամանակ վահանի կորուստը համարվել է անպատվություն: Ասպետի վահանին դիպչելը նշանակում էր մենամարտի հրավեր, մարտում զոհված ասպետի դին ծածկել են վահանով: Այժմ շատ երկրների ոստիկաններ ցուցարարների դեմ դուրս գալուց օգտագործում են պոլիկարբոնատե կամ թիթեղյա վահաններ:

Վահանը զինանշաններում

Վահանը զինանշաններում

Վահանը ցանկացած զինանշանի հիմքն է:

Ներկայացված են արևմտաևրոպական վահանների հիմնական ձևերը՝ եռանկյունի - վիկինգների (1), ուղղանկյուն և ներքևում սրացած - ֆրանսիական (2), օվալ - իտալական (3), նախատեսված կանանց համար (4), քառակուսի (5), ձևավոր - լեհական - գերմանական (10), ներքևում կլորացած ուղղանկյուն - իսպանական (11), անգլիական (7,8):

Արտաքին հղումներ

  • Վ. Աբրահամյան Միջնադարյան Հայաստանի զենքերի տեսակները 1950 թ. Երևան
  • С. А. Есаян Оружие и военное дело древней Армении 1966 г. Ереван