«Քամանչա»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Լարային երաժշտական գործիքներ ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:Աղեղնավոր երաժշտական գործիքներ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 6. | Տող 6. | ||
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ]] |
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ]] |
||
[[Կատեգորիա:Լարային երաժշտական գործիքներ]] |
[[Կատեգորիա:Լարային երաժշտական գործիքներ]] |
||
[[Կատեգորիա:Աղեղնավոր երաժշտական գործիքներ]] |
11:46, 4 Հունիսի 2015-ի տարբերակ
Քամանչա, ժողովրդական լարային–աղեղնավոր նվագարան Հայաստանում։ Իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որ նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում։ Լայնորեն տարածված է Անդրկովկասում, Իրանում և հարևան այլ երկրներում։ Անդրկովկասում կենցաղավարող քամանչան 20–րդ դարի սկզբներից քառալար է (մետաղյա), 4-րդ լարը ավելացրել և լարվածքը (փոքր օկտավայի լյա, առաջին օկտավայի մի, լյա, երկրորդ օկտավայի մի) վերջնականապես հաստատել է Մ․ Օգնեզաշվիլին։ Գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ քամանչա և՛ մենանվագող, և՛ անսամբլային է։ 1920-ական թթ․ վերջերին Վ․ Բանին ստեղծել է կվինտային լարվածքով քամանչաների ընտանիք՝ պրիմա, ալտ, բաս և կոնտրաբաս, որոնք նա գործածում էր իր՝ Երևանի «Արևելյան վերակառուցված սիմֆոնիկ նվագախմբում»։ Հայտնի է նաև ԽՍՀՄ–ում համերգներով լայնորեն շրջագայած քամանչահարների հնգյակը, որոնք նվագում էին տարբեր մեծության նվագարաններ։ Հայ իրականության մեջ առանձնացել են քամանչայի նվագի միջազգային ճանաչում վայելած խոշոր վիրտուոզներ, այդ թվում՝ Մ․ Օգանեզաշվիլին և Լ․ Կարախանյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |