«Սադուն Բ Արծրունի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Արծրունիներ ՀոթՔաթ գործիքով
Տող 5. Տող 5.
[[Կատեգորիա:Հայ իշխաններ]]
[[Կատեգորիա:Հայ իշխաններ]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Արծրունիներ]]

15:14, 9 հունվարի 2015-ի տարբերակ

Սադուն Բ Արծրունի (ծննդյան թիվը անհայտ - 1282), հայ իշխան, քաղաքական և զինվորական գործիչ Մահկանաբերդի Արծրունիների տոհմից,Սադուն Ա Արծրունու թոռը։ Եղել է Ավագ Զաքարյանի դուստր Խոշաքի կալվածքների կառավարիչը։ Ըստ Կիրակոս Գանձակեցու, հռչակված ըմբիշ և լեզուների (այդ թվում՝ մոնղոլերենի) գիտակ Սադուն Բ Արծրունին արժանացել է Հուլավու իլխանի հովանավորությանը, 1260-ին նշանակվել Սասուն գավառի կառավարիչը։ Օգտագործելով մոնղոլական․ իլխանության հետ կապերը՝ բարձր դիրքի է հասել Վրաց Դեմետր թագավորի արքունիքում, 1271-ից ճանաչվել աթաբեկ (գահի խնամակալ) և ամիրսպասալաի (զորքերի սպարապետ)։ Շուտով ամուսնացել է Դեմետրի քույր Թամարի հետ և ստացել Դմանիս քաղաքը՝ շրջակայքով։ Իր գործունեությամբ նպաստել է երկրում հոգևոր-մշակութային կյանքի համար համեմատաբար տանելի պայմանների ստեղծմանը, հովանավորել Հաղպատի վանքի միաբանությանը, մոնղոլների հարկերից ազատել վրացական Գարեջի վանքը ևս։ Մասնակցել է Զագավանի հայոց եկեղեցաժողովին (1270)։ Թաղվել է Հաղպատի վանքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։