«Դրամատիկական սեռ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4. Տող 4.


Դրաման կատարված իրադարձությունը ներկայացնում է իբրև ներկա ժամանակում, ընթերցողի կամ դիտողի աչքերի առջև կատարվող իրադարձություն<ref>В. Белинский, Собрание сочинений в трех томах, т. 2, 1948, 15 51:</ref>: Ընթերցողը կամ դիտողն առանց հեղինակի անմիջական միջնորդության տեսնում է գործող, պայքարող, զարգացող մարդկանց: Այդ պատճառով էլ դրաման հաճախ անվանում են գրականության ամենից օբյեկտիվ սեռը:
Դրաման կատարված իրադարձությունը ներկայացնում է իբրև ներկա ժամանակում, ընթերցողի կամ դիտողի աչքերի առջև կատարվող իրադարձություն<ref>В. Белинский, Собрание сочинений в трех томах, т. 2, 1948, 15 51:</ref>: Ընթերցողը կամ դիտողն առանց հեղինակի անմիջական միջնորդության տեսնում է գործող, պայքարող, զարգացող մարդկանց: Այդ պատճառով էլ դրաման հաճախ անվանում են գրականության ամենից օբյեկտիվ սեռը:

Դրաման ամբողջությամբ կառուցված է գործող անձանց խոսակցության վրա (երկխոսություններ, մենախոսություններ) և զուրկ է հեղինակային խոսքից: Հերոսն այստեղ բնութագրվում է բացառապես իր սեփական խոսքի կամ մյուս կերպարների խոսքի միջոցով: Հեղինակն իր կողմից միջամտել, որևէ բան լրացնել կամ բացատրել չի կարող, բացառությամբ այն որոշ դեպքերի, երբ փակագծերի մեջ տրվում են որոշ բացատրություներ այն մասին, թե ինչպիսին պիտի լինի բեմը, երբ պետք է մտնի կամ դուրս գա հերոսը, ինչպես նա պետք է իրեն պահի տվյալ տեսարանում: Այդ խոսքերը կոչվում են ''հեղինակային ռեմարկներ (նշագրություն)'':
== Տես նաև ==
== Տես նաև ==
*[[Էպիկական սեռ]]
*[[Էպիկական սեռ]]

07:18, 12 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Դրամատիկական սեռ (հին հունարեն՝ δρᾶμαգործողություն), գեղարվեստական գրականության սեռ: Դրամատիկական ստեղծագործություններում հեղինակը ոչ թե պատմում է դեպքերի և հերոսների մասին, այլ ուղղակիորեն ցուցադրում է այդ ամենը մեր առջև: Էպիկական ստեղծագործության նման, դրաման ևս ունի հստակորեն գծագրված կերպարներ ու գործողության ընթացք` սյուժե:

Դրամատիկական սեռի (դրամա, թատերգություն) ստեղծագործությունները կոչվում են նաև պիեսներ: Դրամատիկական սեռի ժանրերն են` ողբերգություն, կատակերգություն, դրամա, ֆարս:

Դրաման կատարված իրադարձությունը ներկայացնում է իբրև ներկա ժամանակում, ընթերցողի կամ դիտողի աչքերի առջև կատարվող իրադարձություն[1]: Ընթերցողը կամ դիտողն առանց հեղինակի անմիջական միջնորդության տեսնում է գործող, պայքարող, զարգացող մարդկանց: Այդ պատճառով էլ դրաման հաճախ անվանում են գրականության ամենից օբյեկտիվ սեռը:

Դրաման ամբողջությամբ կառուցված է գործող անձանց խոսակցության վրա (երկխոսություններ, մենախոսություններ) և զուրկ է հեղինակային խոսքից: Հերոսն այստեղ բնութագրվում է բացառապես իր սեփական խոսքի կամ մյուս կերպարների խոսքի միջոցով: Հեղինակն իր կողմից միջամտել, որևէ բան լրացնել կամ բացատրել չի կարող, բացառությամբ այն որոշ դեպքերի, երբ փակագծերի մեջ տրվում են որոշ բացատրություներ այն մասին, թե ինչպիսին պիտի լինի բեմը, երբ պետք է մտնի կամ դուրս գա հերոսը, ինչպես նա պետք է իրեն պահի տվյալ տեսարանում: Այդ խոսքերը կոչվում են հեղինակային ռեմարկներ (նշագրություն):

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. В. Белинский, Собрание сочинений в трех томах, т. 2, 1948, 15 51:

Աղբյուրներ

  • Է. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան, 1980, էջ 336-339: