«Քուրդ Բ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Վաչուտյաններ ՀոթՔաթ գործիքով
Տող 10. Տող 10.


[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Վաչուտյաններ]]

23:01, 14 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Քուրդ Բ Ամբերդեցի (ծննդյան թվականն անհայտ - 1340/1350-ական թթ-ին), հայ ռազմական և պետական գործիչ, Արարատյան կողմնակալության հրամանատար-կողմնակալ, իշխանաց-իշխան:

Գործունեությունը

Արարատյան կողմնակալության հիմնադիր Վաչե Ա-ի որդու` Քուրդ Ա-ի թոռն է, Տայիրի որդին և կողմնակալության գահին հաջորդել է հորեղբորը` Դավիթ Վաչուտյանին։ 1316-1335 թվականների միջև գրված մի ձեռագրի հիշատակարանում նշված է, որ նա գահակալել է մոնղոլ Ղազան խանի /գահակալել է 1295-1304 թթ-ին/, Խուդաբանդ խանի /գահակալել է 1304-1316 թթ-ին/, Աբու Սայիդ խանի /գահակալել է 1316-1335 թթ-ին/ օրոք` 13-րդ դարավերջից մինչև 1340-ական թվականները։ Այս խաների հետ ունեցած հարաբերությունների շնորհիվ` ընդունվել է նրանց կողմից և իր տարածքներում ինքնիշխան գործելու հրամանագիր /ֆարման/ է ստացել։ Հենց այդ շրջանում մոնղոլական լծի թուլացմանը զուգահեռ ավելանում էր առանձին հայ իշխանավորների հզորությունը։ Քուրդ Բ-ն Շահնշահ Գ-ի, Բուրթել Օրբելյանի, Գրիգոր Դոփյանի (Խաչենցու) հետ 14-րդ դարի առաջին կեսի ամենահայտնի քաղաքական-ռազմական դեմքերից մեկն էր։ Նա վերականգնել էր ռազմական հզորությունը` Ամբերդի, Կարբիի և այլ բերդեր, ուներ հզոր հեծելազոր և իր զորաբանակներով պաշտպանում էր ոչ միայն հայրենի տիրույթները, այլև ,,...այլոց գաւառակցացն բազում կարեկից և օգնական լինէր,,: Արժանահիշատակ են նաև նրա բարեկամական կապերը։ Նրա կինն էր Իվանե Ա Զաքարյանի տոհմից Ամիրբեկի դուստր Խուանդ խաթունը։ Դստերը` Թաթունին կնության էր տվել Խաչենի Ծարա ճյուղից Հասան Գ-ի որդի Հասան Դ-ին։ Թշնամիների դեմ տարած հաղթանակները Քուրդ Բ-ն հավերժացրել է Կարբիի հաղթակամար-եկեղեցու կառուցումով, որի շինարարությունն ամենայն հավանականությամբ ավարտվել է 1338 թ-ին և որը իր գաղափարական մատուցմամբ` հաղթակամար-եկեղեցի, եզակի երևույթ է հայկական միջավայրում։

Գրականություն

1. Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, հ. 3, Վաղարշապատ, 1870 թ.:
2. Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ, Ե., 2001 թ., 363 էջ։
3. Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Վաչուտյան իշխանական տան տոհմածառը, ,, բանբեր Երևանի համալսարանի,,, 1981 թ., թիվ 3: