«Հակոբ Մարթայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Հակոբ Վահանի Մարթայան''', Դիլաչար (մայիսի 22, 1895, Կ. Պոլիս, սեպտեմբերի 12, 1979, Կ. Պոլիս), լեզվաբա...»:
(Տարբերություն չկա)

15:55, 7 Մայիսի 2014-ի տարբերակ

Հակոբ Վահանի Մարթայան, Դիլաչար (մայիսի 22, 1895, Կ. Պոլիս, սեպտեմբերի 12, 1979, Կ. Պոլիս), լեզվաբան, թուրքագետ, մանկավարժ: Սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում, Ռոբերտ կոլեջում, եղել է այդ կոլեջի անգլերենի դասատուն, ապա՝ տնօրենը, ստացել ամերիկյան ակադեմիական «Մագիստրոս արվեստից» տիտղոս և պրոֆեսորի կոչում (1922): Մինչև 1932 թվականը Բեյրութում, Սոֆիայում և այլ վայրերում զբաղվել է հայագիտությամբ, ստանձնել է Բեյրութի առաջին հայկական վարժարանի անօրինությունը, հիմնել «Ռահվիրա» և «Մշակույթ» թերթերը (Սոֆիա), խմբագրել «Լույս» շաբաթաթերթը (Բեյրութ), հոդվածաշարերով հանդես եկել հայկական մամուլում: Այդ շրջանում հրատարակվել են նրա «Աոաջին Փորձություն» պիեսը (1922), Լ. Շանթի «Հին ասավածներ»-ի անգլերեն թարգմանությունը (1922), «Գրի ծագումը ն տարածումը» (1928) և «Հաբեթաբանություն» (1929) աշխատությունները, անգլիացի բանաստեղծներից թարգմանած «Ալբիոնի պարտեզեն» ժողովածուն (1929): 1932 թվականից աշխատել է Թուրքիայում, եղել թուրք լեզվաբանների միության գլխավոր մասնագետը: Տիրապետել է անգլերեն, թուրքերեն, ֆրանսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, լեհերեն, բուլղարերեն և այլ լեզուների, ստացել Դիլաչար (լեզվի բանալի) անունը: 1936-1950 թվականներին Անկարայի համալսարանում դասախոսել է լեզվաբանության պատմություն և ընդհանուր լեզվաբանություն: Հեղինակ է թուրքական լեզվի տարբեր բնագավառներին վերաբերող մի շարք մենագրությունների: Ունի հայագիտական աշխատություններ («Համայնապատկեր հայ մշակույթի», 1966, «1500-ամյակի խոհեր», 1951, «Աստվածաշունչը և աշխարհաբարը», 1956 և այլն) և բազմաթիվ հոդվածներ: 1942-1970 թվականներին եղել է թուրքական հանրագիտարանի տեխնիկական խորհրդատուն, ապա գլխավոր խմբագիրը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։