«Կառլոս IV կայսր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Նոր էջ «'''Կարլ IV''' (1316—1378), կայսր և գերմանական թագավոր 1347-ից, չեխական թագավոր (Կարել I) 1346-ից: Լյուքսեմբուր...»: |
No edit summary |
||
Տող 4. | Տող 4. | ||
{{ՀՍՀ}} |
{{ՀՍՀ}} |
||
[[Թագավորներ:]] |
16:41, 3 Մարտի 2014-ի տարբերակ
Կարլ IV (1316—1378), կայսր և գերմանական թագավոր 1347-ից, չեխական թագավոր (Կարել I) 1346-ից: Լյուքսեմբուրգների դինաստիայից: Չեխիայում վարել է թագավորական իշխանությունն ամրապնդելու, չեխական մագնատների իրավունքները սահմանափակելու, արհեստները, առևտուրը զարգացնելու քաղաքականություն: Նրա օրոք մեծացավ Պրագայի դերը, ուր 1348-ին հիմնադրվեց համալսարան, 1344-ին հաստատվեց արքեպիսկոպոսություն, որը նպաստեց Չեխիայի եկեղեցու ինքնուրույնության ամրապնդմանը: Կարլ IV-ի կայսերական քաղաքականությունը, որը Ոսկե բուլլայով (տես Ոսկե բուլա 1356) ընդլայնում էր կուրֆյուրստների արտոնությունները, քաղաքականապես ապակենտրոնացնում էր Գերմանիան:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |