«Գավաթ (մրցանակ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
բացատներ
չ «Գավաթ» վերանվանված է «Գավաթ (մրցանակ)»
(Տարբերություն չկա)

07:28, 19 Նոյեմբերի 2009-ի տարբերակ

Մրցանակ, առավելապես` ունկավոր անոթի տեսքով։ Տրվում է մրցումների հաղթողին, որը կոչվում է գավաթակիր։ Աշխարհի երկրներում գավաթների խաղարկություններ անցկացվում են առաջնություններին զուգնթաց,սովորաբար` մասնակից թիմերի սեղմ քանակով։ Ամենապատվավոր մրցանակն, իհարկե խաղարկվում է աշխարհի առաջնություններում։ Աշխարհի առաջին գավաթը,որը հետագայում կոչվեց ՖԻՖԱի նախագահ, համաշխարհային ֆուտբոլի մեծ երախտավոր Ժյուլ Ռիմեի անունով, պատկերված էր հունական դիցաբանության հաղթանակի թևավոր աստվածուհի Նիկեի տեսքով։ Դա 3սմ բարձրությամբ ոսկե արձանիկ էր և կշռում էր 1կգ 800գ (օնիքսե պատվանդանով 4կգ )։ Այն քանդակել է ֆրանսիացի ոսկերիչ Աբել Լաֆլյորը։ժյուլ Ռիմեի գավաթը, ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ, ընդմիշտ ի պահ էր տրվելու այն հավաքականին, որը երեք անգամ կդառնար գավաթակիր։ Այդ հաջողությանը 1970 թ հասավ Բրազիլիան։Գավաթը 1983-ին հափշտակվեց Ռիո Դե Ժանեյրոյում։ Ձուլվեց «Ոսկե աստվածուհու» կրկնօրինակը։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան 1971թ սահմանեց նոր, արդեն փոխանցիկ մրցանակ`ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը։