«Հյուսվածք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, replaced: ,ա → , ա (3), ,բ → , բ, ,դ → , դ, ,ե → , ե, ,թ → , թ, ,ի → , ի (3), ,լ → , լ, ,կ → , կ (6), ,ձ → , ձ, ,ճ → , ճ, ,մ → , մ, ,ն → , ն, ,ո oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
չ clean up, replaced: |thumb → |մինի (12), |right → |աջից (3), |left → |ձախից oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Illu epithelium.jpg|thumb|Էպիթելային հյուսվածք]]
[[Պատկեր:Illu epithelium.jpg|մինի|Էպիթելային հյուսվածք]]


[[Պատկեր:Normal Epidermis and Dermis with Intradermal Nevus 10x.JPG|thumb|Բազմաշերտ էպիթել]]
[[Պատկեր:Normal Epidermis and Dermis with Intradermal Nevus 10x.JPG|մինի|Բազմաշերտ էպիթել]]


[[Պատկեր:Thyoid-histology.jpg|250px|thumb|right|Գեղձային էպիթել]]
[[Պատկեր:Thyoid-histology.jpg|250px|մինի|աջից|Գեղձային էպիթել]]


'''Հյուսվածքը''' [[բջիջ]]ների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
'''Հյուսվածքը''' [[բջիջ]]ների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
Տող 33. Տող 33.
Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով:Նյարդային հյուսվածքը մտնում է [[գլխուղեղ]]ի,[[ողնուղեղ]]ի, նյարդային հանգույցների կազմության մեջ:
Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով:Նյարդային հյուսվածքը մտնում է [[գլխուղեղ]]ի,[[ողնուղեղ]]ի, նյարդային հանգույցների կազմության մեջ:


[[Պատկեր:Peripheral nerve, cross section.jpg|thumb|Նյարդային հյուսվածք]]
[[Պատկեր:Peripheral nerve, cross section.jpg|մինի|Նյարդային հյուսվածք]]


[[Պատկեր:GFPneuron.png|thumb|300px|Նեյրոնի կառուցվածքը]]
[[Պատկեր:GFPneuron.png|մինի|300px|Նեյրոնի կառուցվածքը]]


[[Պատկեր:Complete neuron cell diagram ru.svg|460 px|thumb|Նեյրոնի կառուցվածքը]]
[[Պատկեր:Complete neuron cell diagram ru.svg|460 px|մինի|Նեյրոնի կառուցվածքը]]


[[Պատկեր:Glatte Muskelzellen.jpg|thumb|Հարթ մկանային հյուսվածք]]
[[Պատկեր:Glatte Muskelzellen.jpg|մինի|Հարթ մկանային հյուսվածք]]


[[Պատկեր:Skeletal muscle.jpg|right|thumb|Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածք|250px]]
[[Պատկեր:Skeletal muscle.jpg|աջից|մինի|Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածք|250px]]


[[Պատկեր:Gray493.png|thumb|230 px|left|Սրտի մկանային հյուսվածք]]
[[Պատկեր:Gray493.png|մինի|230 px|ձախից|Սրտի մկանային հյուսվածք]]


[[Պատկեր:Illu connective tissues 2.jpg|thumb|500px|Շարակցական հյուսվածքի տեսակները]]
[[Պատկեր:Illu connective tissues 2.jpg|մինի|500px|Շարակցական հյուսվածքի տեսակները]]


[[Պատկեր:Gray252.png|200px|thumb|Ոսկրային հյուսվածք]]
[[Պատկեր:Gray252.png|200px|մինի|Ոսկրային հյուսվածք]]


[[Պատկեր:Cartilage polarised.jpg|right|200px|thumb| Աճառային հյուսվածք; հյուսվածքաբանական պրեպարատ դիտված օպտիկական մանրադիտակով]]
[[Պատկեր:Cartilage polarised.jpg|աջից|200px|մինի| Աճառային հյուսվածք; հյուսվածքաբանական պրեպարատ դիտված օպտիկական մանրադիտակով]]


[[Կատեգորիա:Մարդու անատոմիա]]
[[Կատեգորիա:Մարդու անատոմիա]]

12:28, 15 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Էպիթելային հյուսվածք
Բազմաշերտ էպիթել
Գեղձային էպիթել

Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված չորս տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

Էպիթելային հյուսվածք

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։ Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը:Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ: Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։ Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինվում մահացած բջիջներին։

Շարակցական հյուսվածք

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ:Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը:Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ:Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից:Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ:

Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն:Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում:Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները:Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը՝ կարմիր ոսկրածուծը,փայծաղը և ավշային հանգույցները:Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից:Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր:

Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ:Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով:

Շարակցական հյուսվածքները տարածված են ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ:

Մկանային հյուսվածք

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից:Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը:Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ:Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում:Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային:Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը:Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող 10-12 սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց:Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները:Նրանց կծկումները կամային են:Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրան են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման՝ ոչ կամային:

Նյարդային հյուսվածք

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից:Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ:Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից:Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված:Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին:Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով:Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին:Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը:Տարիքի մեծացման զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը պակասում են:Դա պայմանավորված է այն բանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում):Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ:

Նյարդային համակարգում ազդակը մի բջջից մյուսին փոխանցվում է հատուկ միջբջջային հպումներով՝ սինապսներով:Նյարդային հյուսվածքը մտնում է գլխուղեղի,ողնուղեղի, նյարդային հանգույցների կազմության մեջ:

Նյարդային հյուսվածք
Նեյրոնի կառուցվածքը
Նեյրոնի կառուցվածքը
Հարթ մկանային հյուսվածք
Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածք
Սրտի մկանային հյուսվածք
Շարակցական հյուսվածքի տեսակները
Ոսկրային հյուսվածք
Աճառային հյուսվածք; հյուսվածքաբանական պրեպարատ դիտված օպտիկական մանրադիտակով