«Մակբեթ (ողբերգություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: gl:Macbeth
չ r2.7.2) (Ռոբոտը ավելացնում է․: lv:Makbets
Տող 45. Տող 45.
[[ko:맥베스]]
[[ko:맥베스]]
[[la:Macbeth]]
[[la:Macbeth]]
[[lv:Makbets]]
[[ml:മാക്ബെത്ത്]]
[[ml:മാക്ബെത്ത്]]
[[mt:Macbeth]]
[[mt:Macbeth]]

01:39, 6 Մարտի 2013-ի տարբերակ

«Մակբեթ» անգլիացի հանրահայտ գրող Ուիլյամ Շեքսպիրի ողբերգություններից։ Հիմնված է Շոտլանդիայի արքա Մակբեթի պատմության վրա, մեկնաբանվում է որպես արխետիպային պատմություն առ իշխանություն չափազանց ուժեղ տենչանքի և դրան հասնելու համար ընկերներին դավաճանելու մասին:

Գրության ստույգ ժամանակը հայտնի չէ: Բոլոր դեպքերում այն չի կարող 1611-ից ավելի ուշ գրված լինել, քանի որ բժիշկ և աստղագետ Սայմոն Ֆորմենը իր գրվածքներից մեկում նկարագրում է Գլոբուս թատրոնում 1611թ. ապրիլի 20-ին խաղացած «Մակբեթի» ներկայացումը: Կարելի է ենթադրել, որ ողբերգությունը գրվել է շատ ավելի վաղ, բայց ոչ շուտ քան Անգլիայի թագավոր Հակոբ Առաջինի գահակալության առաջին տարիներին, այն է` 1605թ վերջերին կամ, ավելի հավանական է, 1606-ին:

Ողբերգության սյուժեն Շեքսպիրը փոխառել է Հոլինշեդի «Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի քրոնիկները» գրքից: Ողբերգությունը կարճ է, ընդամենը շուրջ 2000 տող, այն ժամանակ, երբ Շեքսպիրի մյուս ողբերգությունների սովորական չափը շուրջ 2500-3500 տող է:

«Մակբեթը» հայերեն առաջին անգամ թարգմանվել է Արիստակես Ղասղանտիլը 1877-1878թթ., նրա թարգմանությունը լույս է տեսել «Բազավեպում»: Դասական է համարվում Հովհաննես Մասեհյանի թարգմանությունը:

Արտաքին հղումներ