«Կացուշիքա Հոքուսայ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.7.3) (Ռոբոտ․ sah:Хокусай փոփոխվել է sah:Хокусай, Кацусикаով
Տող 99. Տող 99.
[[ru:Кацусика Хокусай]]
[[ru:Кацусика Хокусай]]
[[rue:Кацусіка Гокусай]]
[[rue:Кацусіка Гокусай]]
[[sah:Хокусай]]
[[sah:Хокусай, Кацусика]]
[[sh:Katsushika Hokusai]]
[[sh:Katsushika Hokusai]]
[[simple:Katsushika Hokusai]]
[[simple:Katsushika Hokusai]]

12:10, 14 փետրվարի 2013-ի տարբերակ

Կացուշիկա Հոկուսայի (ճապոներեն` 葛飾 北斎; 1760, Էդո (ներկայումս` Տոկիո) — 1849 թ. մայիսի 10, նույն տեղում), ճապոնացի նկարիչ ու փորագրող: Ուսանել է փայտի վրա հայտնի փորագրող Նակայամա Տեցուսոնի, այնուհետև` Կացուկավա Սյունսոյի մոտ, որը աշխատում էր «ուկիո-է» ժանրում (այդ ժանրը առաջացել էր 17 դ., և նրա առարկան առօրյա կյանքից տեսարանների պատկերումն էր): Հոկուսային աշխատել է տարբեր անուններով, հետևել տարբեր ոճերին: Շուրջ 1800 թ. ընդունում է այն անունը, որի տակ այսօր հայտնի է: Մշակել է իր անհատական ոճը` նոր շունչ հաորդելով «ուկիյո-է» ավանդությանը, հարստացնելով այն բնության տեսարանների պատկերներով:

Հոկուսայի կենսախինդ ու բազմազան ոճը բնորոշվում է պարզությամբ և մոնումենտալությամբ: Վարպետն օժտված էր շարժումը պատկերելու հիանալի ունակությամբ: Ընդհանուր առմամբ նա ստեղծել է մոտ 30 հազար փորագրություն ու նկար, ավելի քան 500 պատկերազարդում: Նրա լավագույն ստեղծագործություններից են` «Ֆուձի լեռան 36 տեսարաններ» (1823–1829), «Հայտնի կամուրջներ» (1827–1830), «Ճանապարհորդություն երկրի ջրվեժներով» (1827-1833), «Չինաստանի և Ճապոնիայի բանաստեղծներ» (1830) շարքերը: Ժանրային աշխատանքների էներգիան ու հումորը, բնանկարների նրբությունը դարձրեցին Հոկուսային Եվրոպայում ճապոնական ամենահայտնի նկարիչներից մեկը: Նրա ստեղծագործությունները էական ազդեցություն են ունեցել 19 դ. վերջի - 20-րդ դարի սկզբի եվրոպական արվեստի վրա:

Հարավային քամի. Պարզ օր (Կարմիր Ֆուձի) 1823—1831
Մեծ ալիք Կանագավայում, 1823—1831

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA