Քննարկում:Կացուշիքա Հոքուսայ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջարկում եմ վերանվանել էջը Ք/Կացուշիքա Հոքուսայ: Ճապոներեն/անգլերեն տառադարձումից էդպես է ստացվում: Tado (քննարկում) 21:26, 18 Հունվարի 2014 (UTC)

Այո, վերջի ի-ն ավելորդ է հաստատ, բայց գրականության մեջ Կացուսիկա է, օրինակ ՀՍՀ-ում։ Բայց եթե ասում ես Ք-ով է ճիշտ, կարող ենք փոխել։ Իսկ բառասկզբում հաստա՞տ Ք է։--Beko (քննարկում) 21:33, 18 Հունվարի 2014 (UTC)
ՀՍՀ-ի սկզբնաղբյուրը ռուսերեն է, չէ? Դե ռուսներեն ինչքան ուզեն, <Քա> գրել չեն կարող, իսկ <սի>-<շի> <հակամարտությունը> Պոլիվանովի սիստեմից է գալիս, եթե չեմ սխալվում: し-ին ճապոներեն այբուբենում ս-երի ու ի-երի շարքերի հատման տառն է, տրամաբանորեն պիտի լինի սի: Բայց իրականում շի է: Նման երեք տառ էլ կա` չի, ցու ու ֆու, որոնք տ-երի ու հ-երի շարքից են: Եթե գրենք Կացուսիկա, պիտի գրենք ոչ թե, ասենք, գեյշա, այլ գեյսյա; կամ ոչ թե շոգի, այլ սյոգի:
Կ/Ք-ն ավելի շատ ճաշակի հարց է: Բայց ճապոներենում <կ>, ինչքան հասկանում եմ, ահագին քիչ է օգտագործվում: Տեսականորեն Քացուշիքայի անվան առաջին տառը կարող են կարդալ, թե Կա, թե Քա, դա տենց լուրջ սխալ չի:Tado (քննարկում) 09:38, 19 Հունվարի 2014 (UTC)
Կվերանվանեմ Կացուշիքա Հոքուսայ, բնականաբար վերահղումներով, բայց հոդվածի վերնագիրը կթողնեմ միայն «Հոքուսայ», քանի որ հիմնական ում այդպես է հայտնի։ Ու եթե դեմ չես, արի այս հոդվածը սարքենք ընտիր, ես էլ ձեռքիս տակ որոշ նյութեր ունեմ Հոքուսայից։ Ի՞նչ կարծիքի ես, Tado ջան։--Beko (քննարկում) 09:54, 19 Հունվարի 2014 (UTC)
Լավ) Ես էլ շաբաթ օրը կավելացնեմ մի քանի բան)Tado (քննարկում) 15:38, 19 Հունվարի 2014 (UTC)