«Բորիս Խաչատուրով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = '' Բորիս Խաչատուրով '' | բնագիր ԱԱՀ = | պատկեր = Xachaturov Boris E.tif | չափ = 200px | back...»:
(Տարբերություն չկա)

23:07, 11 փետրվարի 2013-ի տարբերակ

Բորիս Խաչատուրով
Դիմանկար
Ղարաբաղյան պատերազմի օդաչու
Ծնվել էապրիլ 12, 1944
ԾննդավայրԲաքու,
Մահացել էՀունվար 19, 2000
Մահվան վայրՎայոց ձորի մարզ
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու-հրամանատար

ԽԱՉԱՏՈՒՐՈՎ Բորիս Եփրեմի [12.4.1944, Բաքու – 19.1.2000, Քոչբեկ գյուղի մոտ (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում)], օդաչու-հրամանատար: ՀՀ բանակի գնդապետ (1998): Ավարտել է Սիզրանի (Սամարայի մարզ, Ռուսաստան) ռազմաօդային բարձրագույն ուսումնարանը (1966): 1996–95-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ավիացիայի զորամասերում: 1992-ից ծառայել է ՀՀ բանակի ռազմաօդային ուժերում: 1992–94-ին կամավոր մասնակցել է ՀՀ սահմանների և ԼՂՀ ինքնապաշտպանությանը: 1992-ի հունիսի 26-ին Կուբաթլուի շրջանի Ջիջիմլի գյուղի մոտ վայրէջք է կատարել և փրկել խփված երկու ուղղաթիռների՝ շրջապատման մեջ հայտնված անձնակազմերին: 16 տեղից վնասված ուղղաթիռով կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել Գորիսի օդանավակայանում: Զոհվել է հերթական մարտական առաջադրանքը կատարելիս՝ ուղղաթիռի վթարից: Պարգևատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով և ԽՍՀՄ մեդալներով: Թաղված է Եռաբլուրում:[1]

Ծանոթագրություններ

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։