Սոֆյա Պետրովնա
Սոֆյա Պետրովնա ռուս.՝ Софья Петровна | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կենսագրական ֆիլմ և պատմական ֆիլմ |
Հիմք | Սոֆյա Պետրովնա |
Թվական | 1989 |
Ռեժիսոր | Արկադի Սիրենկո |
Սցենարի հեղինակ | Արկադի Սիրենկո |
Դերակատարներ | Աննա Կամենկովա-Պավլովա, Վերա Գլագոլևա, Ալեքսեյ Զեմսկի, Լիա Ախեջակովա, Իրինա Ռոզանովա և Նինա Ուսատովա |
Օպերատոր | Էլիզբար Կարավաև |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 89 րոպե |
«Սոֆյա Պետրովնա» (ռուս.՝ Софья Петровна), 1989 թվականի խորհրդային ֆիլմ դրամա։ Ռեժիսորը Արկադի Սիրենկոն է, ֆիլմը ԽՍՀՄ-ում Մեծ ահաբեկչության ժամանակաշրջանի մասին է։ Նկարահանվել է Լիդիա Չուկովսկայայի համանուն պատմության հիման վրա՝ գրված 1939 թվականի փետրվարից մինչև 1940 թվականի նոյեմբեր։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենինգրադի հրատարակչությունում աշխատող մեքենագրուհի Սոֆյա Պետրովնայի միակ որդին բռնաճնշվել է։ Նրա հրատարակչությունում բռնադատվել են ղեկավարները և շարքային աշխատակիցները։ Եվ Սոֆյա Պետրովնան սկսում է շրջել գրասենյակներով՝ փորձելով բացատրել, որ սխալ է տեղի ունեցել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Կամենկովա՝ Սոֆյա Պետրովնա
- Վերա Գլագոլևա՝ Նատաշա
- Ալեքսեյ Զեմսկի՝ Նիկոլայ
- Լիա Ախեջակովա՝ Մարիա Էրաստովնա Կիպարիսովա
- Իրինա Ռոզանովա՝ Էռնա Սեմյոնովնա
- Նինա Ուսատովա՝ տեղական կոմիտեի ղեկավարի տեղակալ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուշանբեում կայացած Հեռուստաֆիլմերի 12-րդ համամիութենական փառատոնին ստացել է մրցանակ` լավագույն դերասանուհի անվանակարգում (Աննա Կամենկովա)[1]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ քննադատ Ս. Բակիսի` ֆիլմի ռեժիսորը և գլխավոր դերակատար Աննա Կամենկովան այնքան էլ լավ չեն հասկացել և չեն կարողացել իրականացնել էկրանավորված վեպի հեղինակի` Լիդիա Չուկովսկայայի գաղափարը։ «Կամենկովան խաղում է Սոֆյա Պետրովնայի դերն այնպես, որ թվում է, թե շատ լավ է. նա շատ լավ է խաղում մի խեղճ կնոջ դեր, որը չի կարողանում տանել իր վիշտը և, հետեւաբար, խելագարվում է։ Բայց եթե նայենք ըստ Չուկովսկայայի, ապա Սոֆյա Պետրովնան չի խենթանում։ <...> ... Այս Սոֆյա Պետրովնան, նա այդպիսի մարդ է. նրան պետք է, որ ամեն ինչ ճիշտ լինի։ <...> Եվ վերջում նա խելագարվում է ոչ թե «հեռավոր ճամբարներում» ինչ-որ տեղ անհետացած որդու հանդեպ սիրուց, այլ ուղեղում անհայտացող կարգուկանոնի հանդեպ սիրուց[2].:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|