Սուրբ Փրկչի եկեղեցի (Դուբրովնիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Փրկչի եկեղեցի
խորվ.՝ Crkva sv. Spasa
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՏեղագրությունԴուբրովնիկ
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Dubrovnik?
Հիմնական ամսաթվերը1528
Մասն էOld city (Dubrovnik)?
ՆվիրվածՀիսուս
Ճարտարապետական ոճԳոթիկա
Հիմնադրված1528
Քարտեզ
Քարտեզ
 Saint Saviour Church (Dubrovnik) Վիքիպահեստում

Սուրբ Փրկչի եկեղեցի (խորվ.՝ Crkva sv. Spasa), կաթոլիկ տաճար Դուբրովնիկում (Խորվաթիա)։ Այն գտնվում է Դուբրովնիկի Հին քաղաքի արևմտյան մասում՝ Պիլեի դարպասի և ամրոցի պարսպի մոտ։

1520 թվականի մայիսի 17-ի երկրաշարժից հետո Դուբրովնիկի հանրապետության խորհուրդը որոշում է կայացրել կառուցել եկեղեցի՝ ի նշան երախտագիտության երկրաշարժի հետևանքով համեմատաբար փոքր վնաս կրելու և զոհերի փոքր քանակի համար։ Այս մասին նշված է ճակատային մասի գլխավոր մուտքի վերևում տեղադրված մոնումենտալ գրության մեջ։ Վերածննդի և գոթիկայի տարրերով եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Պետար Անդրիիչի (Կորչուլայից) նախագծով 1520 թվականից մինչև 1528 թվականը[1]։

1667 թվականին Դուբրովնիկում նորից երկրաշարժ է տեղի ունեցել, որը, ի տարբերություն 1520 թվականի երկրաշարժի, աղետալի բնույթ է կրել։ Զոհվել են բազմաթիվ բնակիչներ և ավերվել է քաղաքային կառույցների 68 %-ը։ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, սակայն, պահպանվել է և մնացել գրեթե անվնաս[1]։

Ոչ մեծ մակերես ունեցող եկեղեցին ունի մեկ նավ, որը ծածկված է գոթիկային բնորոշ կամարակապով։ Կողային պատուհանները նույնպես գոթիկայի ոճով են և ունեն սլաքավոր կամարներ։ Սակայն հիմնական ճակատը Վերածննդի ոճով է, որը բնորոշ է Վերածննդի դարաշրջանի Դալմաթյան ճարտարապետությանը[2]։

Ներկայում եկեղեցում ամռան ամիսներին անցկացվում են դասական երաժշտության համերգներ և ցուցահանդեսներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Официальный туристический сайт Дубровника
  2. Antun Travirka; Dubrovnik — history, culture, art heritage, 1998

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Antun Travirka; Dubrovnik — history, culture, art heritage, 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]