Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի
Արտաքին տեսք
Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Բելգիա, Բրյուսել, Kindermans str., 1A, 1050 Ixelles, Brussels, Belgium |
Աշխարհ | Եվրոպա |
Պատմական երկիր | Բելգիա |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապետ(ներ) | Հայկ Մարդիկյան, ինժեներ՝ Ժակ Կուպելյան |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման ավարտ | 1990, մայիսի 6 |
Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի, (անգլ.՝ Saint Mary Magdalene Armenian Apostolic Church) Հայ առաքելական եկեղեցի Բելգիայի Բրյուսել քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյուսելի հայկական եկեղեցին կառուցվել է Հայկական եկեղեցիների հիմնադրամի հանգանակած գումարով։ Եկեղեցու ճարտարապետն է Հայկ Մարդիկյանը, ինժեները՝ Ժակ Կուպելյանը։ Եկեղեցին կառուցելու թույլտվությունը պաշտոնապես եղել է 1985 թվականին։ Եկեղեցին օծվել է 1990 թվականի մայիսի 6-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից։ Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցին Բելգիայում գործող միակ հայկական եկեղեցին է[1][2]։
Եկեղեցու հոգևոր Հովիվն է Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ Saint Mary Magdalene Armenian Apostolic Church
- ↑ «Սուրբ Մարիամ Մագթաղինե Հայ Առաքելական Եկեղեցի Բրյուսելում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի կատեգորիայում։ |