Jump to content

Սուրբ Հակոբ վանք (Հաճն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբ վանք
Սուրբ Հակոբ վանքը 1800-ականների վերջին
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՀաճն
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[1]
Հիմնական ամսաթվերը1004
Հիմնադրված1004
 Hakob monastery Վիքիպահեստում

Սուրբ Հակոբ (Սուրբ Հակոբ Մծբնա վանք, Հաճնո վանք, Հաջնո վանք), հայկական վանք պատմական Լեռնային Կիլիկիայի Հաճն քաղաքում, որը կառուցվել է 11-րդ դարում և պատերի մի մասը կանգուն է մինչև օրս։

Վանքի մեծ մասն այժմ ավերակների մեջ է և ավելի քան 120 տարի վերականգնման աշխատանքներ չեն կատարվել[2]։

Սուրբ Հակոբը շրջապատված էր ամրակուռ պարիսպներով, շուրջը կային սառնորակ աղբյուրներ։ Վանքը կառուցվելուց հետո վերանորոգվել է 1554, 1885 և 1900 թվականներին։ 1882 թվականին վանքը դարձել է որբանոց, որին կից գործում էր Մկրտչյան գիշերօթիկ վարժարանը։ Վանքում ստեղծվել էր նաև հիվանդանոց։ Ավերվել ու ամայացել է թուրքերի հարձակումներից[3]։ Վանքը եղել է շրջանի հոգևոր և կրթական կենտրոնը։ Վանահայրերը հանդես են եկել իբրև ուսուցիչներ[4]։

Սուրբ Հակոբ վանքը և կից գիշերօթիկ վարժարանը 1910 թվականին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
  2. «St. James Manastırı».
  3. «Հայոց պաշտամունքային վայրեր։ Մելիք-Բախշյան Ստ.: Երևան, ԵՊՀ հրատ., 2009» (PDF).
  4. «Հաճըն - Կրօնք».