Jump to content

Սուրբ Գևորգ եկեղեցի (Աքորի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱքորի[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Կազմված էԳերեզմանոց, Եկեղեցի և Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված13-րդ դար

Սուրբ Գևորգ եկեղեցի[2], 13-րդ դարում կառուցված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի Լոռու մարզի Աքորի գյուղի կենտրոնում։

Աքորիի Սուրբ Գևորգ եկեղեցին բաղկացած է տարբեր ժամանակներում կառուցված երկու շինություններից։ Սկզբնականը (հավանաբար 13-րդ դար) արևելյան կողմում կառուցված միանավ դահլիճն է՝ կիսաշրջանաձև խորանով։ Թաղածածկը, որը միջին մասում ուժեղացված է եղել պահունակների վրա բարձրացող կամարով, չի պահպանվել։ Լուսավորվել է խորանի վերձիգ և հարավային պատի կլոր պատուհաններից։ 19-րդ դարում արևմտյան կողմից սիմետրիկ տեղադրությամբ հավելվել է ավելի լայն դահլիճ՝ վերացնելով արևելյան եկեղեցու արևմտյան պատը։ Դրա հետ կապած՝ բեմը խորանից մոտ 3 մետր առաջ է բերվել։ Մուտքը արևմուտքից է, երկու կողմում կան պարզ գծագրությամբ խաչեր։ Արևմտյան պատուհանն ունի զարդաքանդակներով եզրակալ։ Պատերը դրսից սրբատաշ են, իսկ ներսից մանր կոպիտ մշակված քարերով՝ սվաղված։ Եկեղեցին ներկայումս ունի երկլանջ կղմինդրածածկ փայտաշեն տանիք։ Հուշարձանը ուշագրավ է հին ու նոր շինությունների զուգադրմամբ։

2008 թվականին եկեղեցին վերաօծվել[3] է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Աքորի գյուղի բնակչությունը 1886-1931 թվականներին. Լոռու ձոր».
  3. «Վերաօծվել է Աքորիի Սուրբ Գևորգ եկեղեցին». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 4-ին.