Jump to content

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (բժշկական կենտրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
Տեսակհիվանդանոց
Երկիր Հայաստան
Հիմնադրված1977
Կայքsglmc.am

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բազմաֆունկցիոնալ հիվադանոց, Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Կառուցվել է 1977 թվականին։ Հիմանդիրն էր Սուրեն Ավդալբեկյանը[1]։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հիմանդրվել է 1977 թվականին, որի հիմնադիրն էր Սուրեն Ավդալբեկյանը։ Սկզբնական անվանումը եղել է Քաղաքային շտապ օգնության թիվ 2-րդ հիվանդանոց։ 2004 թվականից բժշական կենտրոնի կառուցվածքի մեջ ներգրավվել է մի քանի բուժհասատություններ, որոնք են թիվ 4 կլինիկական ծննդատունը, թիվ 14 մեծահասակների պոլիկլինիկան, թիվ 5 մանկական պոլիկլինիկան և թիվ 2 մանկական նյարդաբանական կենտրոնը։

Բժշկական կենտրոնմ ունի 20 բաժանմունք՝ 774 մահճակալով։ Բաժանմունքներն են

  • Կրծքային վիրաբուժական բաժանմունք
  • Վիրաբուժական բաժանմունք
  • Վնասվածքաբանական և օրթոպեդիկ բաժանմունք
  • Ուրոլգիական բաժանմունք
  • Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք
  • Նեյրովիրաբուժության բաժանմունք
  • Ակնաբուժության բաժանմունք
  • Ընդհանուր թերապիայի բաժանմունք
  • Սրտաբանական բաժանմունք
  • Նեֆրոլոգիայի բաժանմունք
  • Ընդհանուր և անոթային նյարդաբանության բաժանմունք
  • Հեմոդիալիզի բաժանմունք
  • Շտապ օգնության և վերակենդանացման բաժանմունք
  • Ընդհանուր մանկաբուժական բաժանմունք
  • Մանկաբարձական բաժանմունք
  • Նորածինների բաժանմունք
  • Հղիների պաթոլոգիայի բաժանմունք
  • գինեկոլոգիական բաժանմունք

2008 թվականից սկսած բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մասնաշենքի վարածքում սկսել է գործել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Պետական բժշկական քոլեջը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 15-ին.